Վերջին տարիներին Դուբայը դարձել է զարգացած երկրներից մեկը։ Սակայն արագ զարգացման և շինարարական աշխատանքների արդյունքում այն բախվել է բնապահպանական լուրջ խնդիրների՝ օդի և ջրի աղտոտում, ինչպես նաև պլաստիկ թափոնների ավելացում, որոնք վտանգ են ներկայացնում երկրի էկոլոգիական հավասարակշռության համար։ Խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը առաջ է բերել մի ծրագիր։
Դուբայում գործարկվել է արևային էներգիայի խոշոր կայանը՝ Mohammed bin Rashid Al Maktoum Solar Park, որը օգնում է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները։ Բացի այդ, ներդրվել են կանաչ շենքերի ստանդարտներ, որոնք ապահովում են էներգիայի խնայողությունը։

Ծրագրի արդյունքում Դուբայը հաջողել է մեծացնել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը, նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները և բարձրացնել բնակչության իրազեկությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Քաղաքում նկատվել է մաքուր էներգիայի օգտագործման աճ և շրջակա միջավայրի վերականգնման դրական միտումներ։
Դուբայի կառավարությունն ու բնապահպանական կազմակերպությունները ապացուցել են, որ նորարարական մոտեցումները կարող են էական ազդեցություն ունենալ էկոլոգիական խնդիրների լուծման վրա։ Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է երկրի կայուն զարգացմանը, այլև ծառայում է որպես օրինակ մյուս երկրներին։

Հոդվածը պատրաստեցին Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի աշակերտներ Հռիփսիմե Հարությունյանը, Կարինա Ենոքյանը, Միլենա Սարիբեկյանը։
