«Ուղեցույց» ՀԿ-ն շարունակում է «Կրթենք և շրջանառենք» ծրագրի աշխատարանների շարքը։ Սեպտեմբերի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանում մենք հյուրընկալել էինք Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի 35 ուսանողների։
Խոսեցինք թափոններից և շրջանաձև տնտեսության տարբեր մոդելներից։ Աշակերտները տեսան, թե ինչպես կարող են տարբեր մոտեցումները՝ արդյունաբերական սիմբիոզից (երբ մի գործարանի թափոնը մյուսի հումքն է) մինչև վերանորոգվող տեխնիկայի դիզայն, հանգեցնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման։
Աշխատարանի գործնական հատվածում ուսանողները, բաժանվելով խմբերի և վերլուծեցին այնպիսի օրինակներ, ինչպիսիք են դանիական Kalundborg Symbiosis-ը՝ որպես արդյունաբերական էկոհամակարգի դասական օրինակ, և ճապոնական Kamikatsu քաղաքի «Զրո թափոն» նախաձեռնությունը։ Քննարկվեցին նաև կոնկրետ բիզնես մոդելներ, ինչպիսիք են Patagonia-ի «Worn Wear» ծրագիրը և Fairphone-ի մոդուլային հեռախոսները, որոնք խթանում են վերանորոգումն ու երկարատև օգտագործումը։ ։ Այս ուսումնասիրությունների հիման վրա ուսանողները պատրաստեցին հոդվածներ՝ մեր բլոգում հրապարակելու համար։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
