Վերջին տարիներին քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը զգալիորեն աճել է, և դրա հիմնական պատճառներից մեկը ավտոմեքենաների թիվն է։ Ապարանում, հատկապես Գնթունիկի սննդի կետի շրջակայքում, հաճախ նկատվում է մեքենաների կուտակում, ինչը հանգեցնում է օդի ծանրության և աղտոտվածության աճին։ Օդի աղտոտվածությունը վնասակար է բնակիչների առողջությանը և վատացնում է քաղաքի բնության և առօրյա կյանքի որակը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել արդյունավետ լուծումներ՝ մասնավոր մեքենաների օգտագործումը նվազեցնելու և օդի մաքրությունը բարելավելու նպատակով։
Աշխարհի շատ քաղաքներում արդյունավետ լուծում է դարձել հանրային տրանսպորտի խթանումը։ Օրինակ՝ փոքր քաղաքներում ներդրվում են էկոլոգիապես մաքուր էլեկտրական միկրոավտոբուսներ, որոնք նվազեցնում են մասնավոր մեքենաների օգտագործումը։ Նման փորձը կարելի է կիրառել նաև Ապարանում։ Բացի այդ, հեծանվային ուղիների ստեղծումն ու քայլելու համար հարմար պայմանների ձևավորումը կարող են զգալիորեն թեթևացնել մեքենաների հոսքը։ Քանի որ Ապարանն փոքր քաղաք է, այստեղ նման փոփոխությունները կարելի է իրականացնել արագ և արդյունավետ կերպով։
Այսպիսի միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել օդի աղտոտվածության մակարդակը, բարելավել բնակչության առողջական վիճակը և բարձրացնել քաղաքի էկոլոգիական գրավչությունը։ Բացի այդ, հանրային տրանսպորտի և հեծանիվների օգտագործումը կնպաստի մարդկանց ավելի ակտիվ և առողջ կենսակերպին։

Օդի մաքրությունը յուրաքանչյուր քաղաքի առողջության ցուցանիշն է։ Եթե Ապարանում ուշադրություն դարձվի ավտոմեքենաների թվի վերահսկմանը և խթանվի մաքուր փոխադրամիջոցների օգտագործումը, ապա հնարավոր կլինի ստեղծել ավելի մաքուր, անվտանգ և բնակչության համար բարենպաստ միջավայր։ Այս փոփոխությունները փոքր քայլերով կարող են բերել մեծ արդյունքների։

Հոդվածը պատրաստեցին Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի աշակերտներ Ֆրիդա Միքայելյանը, Հեղինե Եզնակյանը, Մարիաննա Ասլանյանը։
