Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Առաքելություն և նպատակներ

Մեր առաքելությունն է, բացահայտելով երիտասարդների ներուժը կրթական և հետազոտական ծրագրերի մեջ, աջակցել պետության, մասնավոր սեկտորի և հասարակության զարգացմանը:

Մեր կանոնադրությամբ սահմանված են հետևյալ նպատակները․

  • Տեղեկացնել հանրությանը իրենց իրավունքների և հնարավորությունների մասին,
  • Խթանել Հայաստանի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացումը, նպաստել կիրթ և առաջադեմ հասարակության ձևավորման գործընթացին,
  • Նպաստել երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, և քաղաքացիական հասարակության ձևավորմանը,
  • Իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր, նպաստել համայնքների համաչափ զարգացմանը,
  • Կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ՝ որտեղ քննարկվում են սոցիալ-քաղաքական, տնտեսական, քաղաքացիական և օրենսդրական հարցեր
  • Նպաստել երկրում զբաղվածության աճին, խթանել մանր և միջին ձեռնարկությունների զարգացումը,
  • Պաշտպանել երիտասարդության շահերը, խթանել նրանց ինքնագիտակցության զարգացմանը, նպաստել երիտասարդների քաղաքացիական մասնակցության աճին և աշխարհընկալման կողմորոշմանը,
  • Նպաստել մեր երկրում երիտասարդական և գենդերային ծրագրերի իրականացմանը,
  • Կազմակերպել դասընթացներ, որոնց նպատակն է հասարակությանը նոր գիտելիքներով զինելը,
  • Նպաստել սփյուռքի և հայրենիքի միջև կապերի ամրապնդմանը, մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը,
  • Նվազեցնել Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական անհամաչափությունը և նպաստել աղքատության կրճատման ծրագրերին,
  • Նպաստել քաղաքացիական ակտիվության և մասնակցության աճին:

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme