Կամիկացու փոքրիկ ճապոնական համայնքը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է տեղական մակարդակով կիրառել շրջանաձև տնտեսության սկզբունքները։ 2003 թվականին համայնքը հռչակեց «զրո թափոն» նպատակ՝ նվազեցնելու, վերօգտագործելու և վերամշակելու թափոնները։ Բնակիչները մանրակրկիտ տեսակավորում են աղբը՝ բաժանելով այն 45 տարբեր խմբերի, ինչը թույլ է տալիս ապահովել առավելագույն վերամշակումը։ Համայնքում կառուցվել է «Զրո թափոն» կենտրոն, որը ներառում է վերամշակման կայան, համայնքային հանգստի գոտի, վերօգտագործման խանութ և վերականգնված նյութերով կառուցված հյուրանոց։
Առավելությունները և արդյունավետություն
Kamikatsu-ի մոդելը խթանում է բնակիչների ակտիվ մասնակցությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Հաղթահարելով թափոնների կուտակումն ու վատնումը, համայնքը նաև ստեղծում է զբոսաշրջային ու կրթական արժեք՝ ներգրավելով այցելուների և միջազգային փորձագետների։
Հաջողված փորձը և ձեռքբերումները
Համայնքը գրանցել է թափոնների վերամշակման շուրջ 80% ցուցանիշ, մինչդեռ Ճապոնիայի համապետական միջին ցուցանիշը ընդամենը 20%-ն է։ Այս ցուցանիշը հաստատում է, որ փոքր համայնքերում արդյունավետ տեղական ծրագրերը կարող են ունենալ մեծ ազդեցություն և ծառայել որպես գլոբալ օրինակ։
Ազդեցությունները
- Բնապահպանական – թափոնների մեծ մասը վերամշակվում է, նվազեցվում է բնական ռեսուրսների սպառումը
- Սոցիալական – համայնքում բարձրանում է բնակիչների ակտիվությունը և սոցիալական պատասխանատվությունը, ստեղծվում է մաքուր և առողջ միջավայր։
- Տնտեսական – վերօգտագործվող նյութերի և զբոսաշրջային կենտրոնի միջոցով խնայում են ֆինանսական միջոցներ և խթանվում է տեղական տնտեսությունը։

Եզրակացություն
Kamikatsu-ի «զրո թափոն» նախաձեռնությունը ապացուցում է, որ փոքր համայնքներում շրջակա միջավայրի պահպանության ուղղված ծրագրերը կարող են լինել արդյունավետ, տնտեսական և սոցիալական առումով՝ դառնալով գլոբալ օրինակ և ոգեշնչելով այլ համայնքների համար։
Հոդվածը պատրաստել են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները՝ «Փոքրիկ համայնքի բնակիչները» խմբից։

