Մշակել «Կապույտ Օվկիանոսի ռազմավարություն»՝ ստեղծելով անմրցակից շուկայական տարածք և ներկայացնելով այն ներդրումային առաջարկի տեսքով։
Ընթացակարգ և Քայլեր.
1. Թիմի Ձևավորում
- Ձևավորե՛ք թիմեր՝ կազմված 3-ից 5 մասնակցից։
2. Ոլորտի Ընտրություն
- Ընտրե՛ք մեկ գործող ոլորտ կամ արդյունաբերություն (օրինակներ՝ սուպերմարկետներ, հյուրանոցային գործ, տաքսի ծառայություններ, սննդի ոլորտ, գեղեցկություն/բյութի, հագուստ, կրթություն և այլն)։
3. ERRC Մատրիցի Լրացում
- Օգտագործե՛ք Չորս Գործողության Շրջանակը (ERRC Matrix)՝ ձեր ռազմավարությունը մշակելու համար.
- Վերացնել (Eliminate): Որոշե՛ք, թե ինչ ավելորդ կամ ոչ արժեքավոր գործոններ պետք է հանվեն ոլորտի ընդունված առաջարկից։
- Նվազեցնել (Reduce): Որոշե՛ք, թե ինչ գործոններ պետք է նվազեցվեն ոլորտային ստանդարտ մակարդակից ցածր։
- Բարձրացնել (Raise): Որոշե՛ք, թե ինչ գործոններ պետք է բարձրացվեն ոլորտային ստանդարտ մակարդակից բարձր։
- Ստեղծել (Create): Որոշե՛ք, թե ինչ բացարձակապես նոր արժեքային գործոններ պետք է ստեղծվեն։
4. «Կապույտ Օվկիանոս» Գաղափարի Ձևակերպում
- Ձեր գաղափարի էությունը բացատրե՛ք 1–2 նախադասությամբ՝ հստակ ներկայացնելով, թե ինչ նոր շուկա եք ստեղծում։
5. Արժեքային Առաջարկի (Value Proposition) Սահմանում
- Հստակեցրե՛ք, թե որն է ձեր բացառիկ արժեքային առաջարկը. ինչի՞ համար սպառողները կընտրեն հենց ձեր առաջարկը։
6. Ներդրումային Պիթչի (Pitch) Պատրաստում
- Պատրաստե՛ք և ներկայացրե՛ք ձեր գաղափարը մինչև 2 րոպե տևողությամբ ներդրումային ելույթի (pitch) տեսքով, կարծես դիմում եք պոտենցիալ ներդրողների։
7. Քվեարկություն և Հաղթողի Ընտրություն
- Բոլոր մասնակիցները (ներառյալ թիմի անդամները) քվեարկում են՝ ընտրելով այն թիմի գաղափարը, որտեղ իրենք պատրաստ կլինեին ներդրում կատարել։
