Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ արտադրության և գործառնությունների

Posted on 24/10/202225/10/2022 By Anna No Comments on Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ արտադրության և գործառնությունների

Բոլոր այն գործողությունները, որոնք փոխակերպում են ռեսուրսները ապրանքների ու ծառայությունների վերաբերում են արտադրությանը և գործառնություններին։ Արտադրության/գործառնությունների կառավարումը ունի 5 ֆունկցիա կամ որոշումների տիրույթ՝ պրոցես, արտադրական հզորություն, պահեստի կառավարում, աշխատանքային ռեսուրսների և որակի կառավարում։

Արտադրության պրոցեսի հետ կապված որոշումները առնչվում են նախ և առաջ ֆիզիկապես արտադրության համակարգի նախագծմանը։ Պրոցեսի հետ կապված որոշումներ են տեխնոլոգիայի ընտրության, շենքի տեղակայման, պրոցեսների հերթականության, մատակարարներից և հաճախորդներից հեռավորության, փոխադրումների հետ կապված որոշումները։

Արտադրական հզորության հետ կապված որոշումները հանգում են տվյալ կազմակերպության համար օպտիմալ արտադրանքի ծավալի սահմանմանը, այսինքն ոչ շատ, ոչ էլ շատ քիչ։ Հզորության հետ կապված որոշումներին են վերաբերում արտադրության ծավալների կանխատեսումները, շենքային հարմարությունների պլանավորումը, ժամանակացույցերի կազմումը, կարողությունների պլանավորումը, հերթերի համակարգի կառավարումը և այլն։

Պահեստի հետ կապված որոշումները վերաբերում են հումքի քանակի, կիսաֆաբրիկատների և վերջնական արտադրանքի ճիշտ պլանավորմանն ու կառավարմանը։ Այսինքն այս մասի կառավարիչները պատասխանում են ի՞նչ պատվիրել, ե՞րբ պատվիրել, ո՞րքան պատվիրել և ի՞նչպես օգտագործել պահեստում եղածը հարցերին։

Աշխատանքային ռեսուրսների կառավարման հետ կապված որոշումները վերաբերում են որակավորված և չորակավորված աշխատուժի, ինչպես նաև գրասենյակային աշխատողների և ղեկավար կազմի կառավարմանը։ Աշխատանքային պարտականությունների սահմանումը, աշխատանքի նորմավորումը, առաջխաղացումների համակարգը, աշխատանքի սանդարտները և մոտվիացիոն համակարգը որոշումների այս դաշում են։

Որակի կառավարումը նպատակ ունի ապահովել արտադրվող ապրանքների և ծառայությունների որակը։ Որակի կառավարման որոշումներ են որակի վերահսկողության, որակի ստուգման նպատակով ապրանքների ընտրանքի ձևավորման, ապրանքի փորձարկման (տեստավորման) , որակի ապահովման և ծախսերի վերահսկման հետ կապված որոշումները։

Ըստ արտադրության/գործառնությունների ներքին գնահատումը իրականացնելու համար օգնող հարցեր
Արդյոք մատակարարները վստահելի և հուսալի են
Արդյոք շենքային պայմանները, սարքավորումները, կահավորումը և գրասենյակները լավ վիճակում են
Արդյոք գույքի կառավարումը արդյունավետ է իրականացնում
Արդյոք ռեսուրսները, շուկաները և այլ հարմարությունները հարմար են տեղակայված 
Արդյոք որակի կառավարման կանոնակարգերը արդյունավետ են
Արդյոք կազմակերպությունը ունի տեխնոլոգիական կոմպետենցիա և այլն
Ռազմավարական կառավարում

Post navigation

Previous Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ ֆինանսների
Next Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ հետազոտության և զարգացման

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 2․ Ինտենսիվ ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme