Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ մարքեթինգի

Posted on 25/10/2022 By Anna No Comments on Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ մարքեթինգի

Գոյություն ունի մարքեթինգի 7 հիմնական ֆունկցիաներ` հաճախորդների վերլուծություն, վաճառք, ապրանքի պլանավորում, գին, բաշխում, շուկայի հետազոտություն, ծախսերի և օգուտների վերլուծություն։ Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը ըստ մարքեթինգի իրականացնելիս, կարելի է առանձին-առանձին ուսումնասիրել, թե այդ ֆունկցիաներից որոնք են կազմակերպության մոտ լավ ստացվում, իսկ որոնք՝ վատ։

Հաճախորդի վերլուծությունը իրենից ներկայացնում է հաճախորդների պահանջների և ցանկությունների ուսումնասիրությունը և գնահատումը։ Այն իրականացվում է հարցումների և հաճախորդների պրոֆիլի մշակման միջոցով։ Հարցումները շատ օգտակար են շուկայի հետազոտություն անելու համար, ինչպես նաև արդյունավետ առաքելություն սահմանելու համար։ Հաճախորդների պրոֆիլի մշակումը պատկերացում է տալիս հաճախորդի դեմոգրաֆիկ հատկությունների վերաբերյալ։

Ապրանքի/Ծառայության վաճառք ասելով մենք հասկանում ենք գովազդը, վաճառքի խթանման գործողությունները, վաճառքի խմբի կառավարումը, հաճախորդների հետ հարաբերությունը, միջնորդների հետ հարաբերությունները և այլն։

Ապրանքների և ծառայությունների պլանավորումը իր մեջ ամփոփում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են փորձնական մարքեթինգը, ապրանքի և բրենդի դիրքավորումը, փաթեթավորումը, ապրանքի տարբերակների սահմանումը, ապրանքների հատկությունների սահմանումը, հին ապրանքների դուրսբերումը, հաճախորդների սպասարկումը և այլն։

Գնի սահմանումը։ Յուրաքանչյուր կազմակերպություն իր ապրանքի գինը սահմանելիս հիմք է ընդունում հաճախորդներին, կառավարությանը, մատակարարներին, դիստրիբյուտորներին և մրցակիցներին։ Գնի սահմանումը պետք է կատարվի շատ մտածված, քանի որ մրցակիցները կարող են ընդօրինակել և այսպիսով ձևավորել շուկայական գին։

Ապրանքի բաշխումը

Շուկայի հետազոտությունը իրենից ներկայացնում է շուկայի վերաբերյալ տվյալների համակարգված հավաքագրում և վերլուծություն։ Դրա միջոցով կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը շատ հեշտությամբ բացահայտվում են։

Ծախսերի և օգուտների վերլուծություն։ Ցանկացած մարքեթինգային քայլ կարելի է վերլուծել ծախսերի և օգուտների տեսանկյունից։ Դրա համար անհրաժեշտ է․

  1. Հաշվել տվյալ որոշման հետ կապված ծախսերը
  2. Գնահատել տվյալ որոշման արդյունքում ձեռք բերած օգուտները
  3. Հաշվել տարբերությունը և եթե օգուտները գերազանցում են ծախսերը, ապա որոշումը համարվում է ճիշտ օգտագործված հնարավորություն
Կազմակերպության մարքեթինգի ուժեղ և թույլ կողմերը որոշելու համար օգնող հարցեր

Հետևյալ հարցերը կարող են հուցել բացահայտել կազմակերպության մարքեթինգի ուժեղ և թույլ կողմերը․

1. Արդյոք շուկան արդյունավետ սեգմենտավորված է
2. Արդյոք կազմակերպությունը իր մրցակիցների համեմատ լավ է դիրքավորվել
3. Արդյոք կազմակերպության շուկայի մասնաբաժինը աճել է
4. Արդյոք ներկա վաճառքի գործիքները արդյունավետ են
5.Արդյոք վաճառքը արդյունավետ է կազմակերպվում
6.Արդյոք շուկայի հետազոտություն իրականացվում է
7.Արդյոք ապրանքների և ծառայությունների որակը բարձր է
8.Արդյոք կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները համապատասխան գներ ունեն
9.Արդյոք կազմակերպության առաջխաղացման, գովազդի և հանրային կապերի ռազմավարությունը արդյունավետ է
10. Արդյոք մարքեթինգի պլանավորումը և բյուջետավորումը արդյունավետ է
11. Արդյոք մարքեթինգի բաժնի աշխատակիցները ունենա համապատասխան կրթություն և վերապատրաստում
12. Ինչպիսին է կազմակերպության առցանց ներկայությունը մրցակիցների համեմատ։
Ռազմավարական կառավարում

Post navigation

Previous Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ մենեջմենթի
Next Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ ֆինանսների

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 2․ Ինտենսիվ ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme