Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ ֆինանսների

Posted on 25/10/202225/10/2022 By Anna

Կազմակերպության ֆինանսական վիճակը շատ կարևոր է կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի վերլուծության տեսակետից։ Հենց ֆինանսական դրությունը վերլուծելով կարելի է արդյունավետ ռազմավարություններ մշակել։ Որպեսզի իրականացվի կազմակերպության ներքին գնահատումը՝ ըստ ֆինանսների, նախ անհրաժեշտ է հաշվարկել հիմնական ֆինանսական գործակիցները, որոնց համեմատության ճանապարհով էլ հետագայում իրականացվելու է վերլուծությունը։

Հիմնական ֆինանսական գործակիցները կարելի է բաժանել 5 տիպի․

1․ Իրացվելիության գործակիցները կազմակերպության կողմից իր կարճաժամկետ պարտավորությունները մարելու ունակությունն է։ Տարբերում են ընթացիկ իրացվելիության, արագ իրացվելիության և կանխիկի իրացվելիության գործակիցներ։

2․ Ֆինանսական լծակի (լեվերիջի) գործակիցները ցույց է տալիս փոխառու միջոցներով ակտիվների ֆինասնավորման աստիճանը։

3․ Գործունեության գնահատման գործակիցները, որոնք ցույց են տալիս թե որքան արդյունավետ է կազմակերպությունը օգտագործում իր ռեսուրսները։

4․ Շահութաբերության ցուցանիշները չափում են կառավարման ընդհանուր արդյունավետությունը՝ ըստ եկամուտների։

5․ Աճի ցուցանիշները չափում են կազմակերպության կայունությունը տնտեսական և ոլորտի աճի պայմաններում։

Ֆինանսական գործակիցների բանաձևերին ծանոթանալու համար այստեղ․

Ֆինանսական-գործակիցներDownload

Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը ֆինանսական տեսակետից շատ կարևոր է կազմակերպության ռազմավարությունը ճիշտ ձևակերպելու համար։ Շատ հաճախ կազմակերպությունը կարող է որդեգրել որևէ ռազմավարություն սակայն ֆինանսական տեսակետից սահմանափակված լինելու պատճառով փոխի ռազմավարական ուղղությունը։

Կազմակերպության ֆինանսական ուժեղ և թույլ կողմերը գնահատելու համար օգտագործում ենք հիմնական ֆինանսական գործակիցների վերլուծության մեթոդը։

Ըստ այդ մեթոդի նախ հաշվարկում ենք հիմնական ֆինանսական գործակիցները, որից հետո անհրաժեշտ է վերլուծությունը շարունակել երեք հիմնական ուղղություններով։

Ժամանակի մեջ։ Ինչպես է տվյալ գործակիցը փոփոխվել ժամանակի ընթացքում: Կարևոր է պարզել, թե գործակիցը աճել, նվազել, թե նույնն է մնացել։ Օրինակ՝ 10 տոկոս շահութաբերությունը կարելի է դիտարկել դրական, եթե ժամանակի մեջ այն աճել է և բացասական, եթե տարիներ շարրունակ ավելի բարձր եղել։

Ոլորտի նորմաների հետ համեմատությամբ։ Ինչպես է տվյալ գործակիցը համեմատվում ոլորտի նորմաների հետ։ Շահութաբերության օրինակե եթե դիտակենք, ապա 10 տոկոս շահութաբերությունը կհամարվի լավ ցուցանիշ, եթե ոլորտի նորման 5 է և վատ ցուցանիշ, եթե ոլորտում է նորման 10-ից բարձր է։

Մրցակիցների հետ համեմատությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև մրցակիցների համանման ցուցանիշներին։ Հնարավոր է որ որևէ ֆինանսական ցուցանիշ բարձր լինի ոլորտի նորմաների հետ համեմատությամբ և ցածր լինի գլխավոր մրցակիցների համարժեք ցուցանիշներից։ Այդ դեպքում կազմակերպությունը լրացուցիչ ռազմավարական քայլեր պետք է կատարի մրցակիցների նկատմամբ ևս ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Ռազմավարական կառավարում

Post navigation

Previous Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ մարքեթինգի
Next Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ արտադրության և գործառնությունների

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 2․ Ինտենսիվ ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme