Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ հետազոտության և զարգացման

Posted on 25/10/202225/10/2022 By Anna No Comments on Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ հետազոտության և զարգացման

Հաջորդ կարևոր տիրույթը ըստ որի պետք է գնահատել կազմակերպությունների ուժեղ և թույլ կողմերը կազմակերպությունների հետազոտության և զարգացման (R&D) բաժինն է: Կախված կազմակերպության գործունեության բնույթից, այն կարող է ունենալ խոշոր R&D բաժին, որի շնորհիվ էլ հենց կազմակերպությունը իրականացնում է իր ռազմավարական նպատակները։ Սակայն այս բաժինը ոչ բոլոր կազմակերպություններում է զարգացած կամ առկա։ Հետազոտության և զարգացման ներդրումները ուղղվում են նոր պրոդուկտների զարգացման, պրոդուկտի որակի բարձրացման կամ ծախսերի կրճատմանը։

Հետազոտության և զարգացմանն ուղղվող ծախսերը մեծ են, սակայն դրանք չեն գերազանցում որևէ սթարթ-ափի ծախսերը։ Կազմակերպությունները հետազոտությունների համար բյուջետավորում են իրականացնում տարբեր մեթոդներով՝ ֆինանսավորում են ըստ ներկայացված նախագծերի, վաճառքից հաստատուն մասնաբաժնով ուղղվում է հետազոտություններին, ֆինանսավորում են ըստ մրցակիցների կողմից ֆինանսավորման մակարդակի, որոշում են որքան նոր պրոդուկտ է անհրաժեշտ և ըստ դրա իրականացնում են ֆինանսավորումը։ Կազմակերպություններում հետազոտությունը և զարգացումը կարող է ունենալ երկու ձև․

Ներքին, որի դեպքում կազմակերպությունը իր ներսում ունենում է Հետազոտության և զարգացման բաժին։

Արտաքին, որի դեպքում կազմակերպությունը վարձում է անկախ փորձագետների կամ գործակալությունների՝ որոշակի պրոդուկտներ զարգացնելու նպատակով։

Ուժեղ հետազոտական մաս ունենալու դեպքում, կազմակերպությունը կարողանում է նոր պորդուկտներ մտցնել շուկա՝ այսպիսով ձեռք բերելով մրցակցային առավելություն իր մրցակիցների համեմատ։

Ըստ հետազոտության և զարգացման ներքին գնահատումը իրականացնելու համար օգնող հարցեր
Արդյո՞ք կազմակերպությունը ունի հետազոտական պոտենցիալ
Արդյո՞ք կազմակերպությունը ունի որակավորված հետազոտողներ
Արդյո՞ք հետազոտության և զարգացման համար նախատեսվում է բյուջե
Արդյոք տեղեկատվական համակարգը բավարար տվյալներ է տալիս համապատասխան հետազոտություն անելու համար
Արդյոք տեղեկատվական համակարգը բավարար տվյալներ է տալիս համապատասխան հետազոտություն անելու համար
Արդյոք հետազոտության և զարգացման բաժինը մյուս բաժինների հետ արդյունավետ է հաղորդակցվում
Արդյոք ներկա պրոդուկտները տեխնոլոգիապես մրցունակ են
Ռազմավարական կառավարում

Post navigation

Previous Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ արտադրության և գործառնությունների
Next Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ կառավարման տեղեկատվական համակարգի

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 2․ Ինտենսիվ ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme