Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու մարզերը հաճախ փոխհարաբերության խնդիրներ ունեն։ Երևանի բնակիչների և մարզերում ապրող մարդկանց միջև առկա են հաղորդակցման խոչընդոտներ, որոնք հիմնականում պայմանավորված են սխալ ձևավորված կարծրատիպերով։ Այս նախապաշարումները ձևավորվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-մշակութային գործոնների ազդեցությամբ, որոնք ժամանակի ընթացքում խորանում են և ավելի է սրում բաժանումը կենտրոնի և մարզերի միջև։
Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել տվյալ խնդիրը
1.Կոնֆլիկտներ բնակչության տարբեր շերտերի միջև
2. Անհանդուրժողականություն
3. Սոցիալական անհավասարության խորացում
4. Հասարակական ընդհանուր նեգատիվ տրամադրություններ
5. Կառավարման լեգիտիմության հարցեր՝ մարզերի բնակիչների օտարացման հետևանքով
Ո՞րոնք են տվյալ խնդրի խորքային պատճառները
1. Հանրության սխալ ձևավորված կարծրատիպերը
2. Կրթության պակաս
3. Դաստիարակության սխալ մոտեցուﬓեր
4. Սակավ շփումը Երևանցիների և մարզեցիների միջև
5. Կրթական կենտրոնների բացակայությունը մարզերում
6. Հիﬓական ﬕջոցառուﬓերի կենտրոնացումը ﬕայն Երևանում
Ի՞նչ լուծուﬓեր ենք տեսնում տվյալ խնդրի պատճառները վերացնելու համար (լուծուﬓերը առաջարկեք ըստ պատճառների)
Պատճառ 1 – Հանրության սխալ ձևավորված կարծրատիպերը
Հնարավոր լուծումը։Կազմակերպել հանրային քննարկումներ, սոցիալական արշավներ և մեդիա նախագծեր, որոնք նպաստում են մարզերի նկատմամբ պատկերացումների փոխմանը և հանդուրժողականության զարգացմանը։
Պատճառ 2 – Կրթության պակաս
Հնարավոր լուծումը։ Մարզերում հիմնել ժամանակակից կրթական կենտրոններ և վերապատրաստման ծրագրեր, որոնք կմատուցեն որակյալ կրթություն տեղում։
Պատճառ 3 – Դաստիարակության սխալ մոտեցումներ
Հնարավոր լուծումը։ Կազմակերպել ծնողական դասընթացներ՝ երեխաներին արժեքային դաստիարակություն տալու նպատակով՝ հիմնված փոխհարգանքի, հանդուրժողականության և համայնքային մտածողության վրա։
Պատճառ 4- Սակավ շփումը Երևանցիների և մարզեցիների միջև
Հնարավոր լուծումը։ Զարգացնել փոխայցելությունների, դպրոցական և ուսանողական փոխանակման ծրագրեր, ինչպես նաև խրախուսել կամավորականություն տարբեր համայնքներում՝ շփման միջավայր ստեղծելու համար։
Պատճառ 5 – Կրթական կենտրոնների բացակայությունը մարզերում
Կառուցել կրթական կենտրոններ մարզերում և աջակցել տեղական կրթական նախաձեռնություններին պետական ու մասնավոր համագործակցության ձևաչափով։
Պատճառ 6 – Հիﬓական ﬕջոցառուﬓերի կենտրոնացումը ﬕայն Երևանում
Տարածել մշակութային, կրթական և մարզական միջոցառումները դեպի մարզեր՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր համայնքների համար

Հոդվածը աշխատեցին Տարբեր, բայց միասին թիմի անդամները՝ Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի ուսանողները՝ Անի Կարապետյան, Անի Մնացականյան, Գայանե Սարգսյան, Հասմիկ Սարգսյան