Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Կորոնավիրուսը և բիզնեսը

Posted on 09/09/202009/11/2024 By Anna

Եկեք փորձենք կանխատեսել ինչպե՞ս կբեկվի (disrupt) բիզնեսը COVID-19-ի հետևանքով։ Գիտությունն ասում է, որ 21 օր է պահանջվում հին սովորությունների տարալուծման և նորի ձևավորման համար (Maltz, 1989): Հաշվի առնելով, որ մարդկանց ինքնամեկուսացման և մեկուսացման պրոցեսը շատ ավելի երկար կտևի, կարելի է ենթադրել, որ այս ընթացքում նրանք նոր սովորություններ կձևավորեն, որն էլ կփոխի նրանց պահանջարկի կառուցվածքը, իսկ դա էականորեն կարող է բեկել ավանդական բիզնեսը։ Եկեք թվարկենք մի քանիսը․

Անցում ավանդականից դեպի թվային – Շատ ընտանիքներ առաջին անգամ կօգտվեն օնլայն պատվերների կամ օնլայն սպառման հնարավորությունից (օրինակ՝ սննդի առաքում, ֆինանսական ծառայություններ, կրթական ծառայություններ և այլն), որը հավանական է որ պահպանվի մեկուսացման ավարտից հետո։ Հետևաբար կարելի է ակնկալել, որ առևտուրը և ծառայությունների ոլորտը արագ տեմպերով կանցնի օնլայն հարթակ։ Ավանդական բիզնեսը պետք է մտածի, թե ինչպես վերափոխվի, որպեսզի հարմարվի նոր իրականությանը։ Թվայինը կլինի մեր նոր իրականությունը։

Տնակյաց կյանք- Սպառողները, որոնք տանը մնալու պատճառով խախտել են իրենց ամենօրյա ռեժիմը, հնարավոր է նոր ապրելաոճ ձեռք բերեն։ Օրինակ՝ մարդիկ, որոնք սովոր են գնալ մարզասրահ սկսել են մարզվել տանը, դրսում սնվող մարդիկ եփում են տանը, կրթությունը տեղափոխվել է օնլայն հարթակ, մարդիկ տանից են աշխատում։ Մեկուսացումից հետո մարդկանց մի ստվար մասի մոտ նման վարքագիծը կշարունակվի պահպանվել։ Հետևաբար նոր ապրանքներ և ծառայություններ կստեղծվեն, որոնք կսպասարկեն տանից աշխատող կամ սովորող սպառողին։

 Հիգիենայի կանոնների պահպանում։  Ամբողջ աշխարհում տեղի ունեցավ անձնական հիգիենայի կանոնների պահպանման կտրուկ աճ։  Մարդիկ դարձան զգուշավոր և հանրային վայրերի և հանրային օգտագործման իրերի նկատմամբ կցուցաբերեն ավելի խիստ պահանջներ։ Օրինակ կարող են խուսափել  հանրային էկրաններ և ստեղնաշարեր օգտագործելուց (բանկոմատներ, վերելակներ): Կարելի է կանխատեսել, որ խոհարարներին և վաճառողներին ավելի արագ տեմպերով կսկսեն փոխարինել ռոբոտները, հանրային ստեղնաշարերը կդառնան  անհպում (no-touch) և այլն։

Բիզնես բլոգ

Post navigation

Previous Post: Գրականության վերլուծության (literature review) նկարագրողական և քննադատական մոտեցումները
Next Post: Առաջնորդում

Համանման հրապարակումներ

Վերաբրենդավորումը և բրենդի բաղադրիչները Բիզնես բլոգ
Վերաբրենդավորման փուլերը Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպման օրինակներ Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպումը Բիզնես բլոգ
Վերաբրենդավորում Բիզնես բլոգ
Կառավարման գործառույթները Բիզնես բլոգ

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme