Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

3.2 Մրցակցային վերլուծություն: Պորտերի 5 ուժերի մոդելը

Posted on 25/10/202206/05/2023 By Anna No Comments on 3.2 Մրցակցային վերլուծություն: Պորտերի 5 ուժերի մոդելը

Բացի PESTEL վերլուծությունից, որը ընդգրկում է այն մակրոմիջավայրը, որտեղ կազմակերպությունը գործունեություն է ծավալու, շատ օգտակար է նաև իրականացնել մրցակցային դաշտի վերլուծություն։ Մրցակցային դաշտի վերլուծության հայտնի գործիքներից մեկը Պորտերի 5 ուժերի մոդելն է։ Ըստ այդ մոդելը կազմակերպությունը գործում է մի միջավայրում, որտեղ առկա են 5 մրցակցային ուժեր։ Առավել պատկերավոր դա կարելի է տեսնել հետևյալ աղյուսակում․

Հաջորդիվ՝ յուրաքանչյուր ուժի մեկնաբանությունը։

Շուկայում առկա ընկերությունների միջև մրցակցության աստիճանը

Այս գործոնը թերևս կազմակերպության համար ամենամեծ ուժը ունի, քանի որ կախված թե տվյալ շուկան ոնքան մրցակցային է, կազմակերպության ռազմավարական քայլերը ավել կամ պակաս արդյունավետ կարող են լինել։ Երբ մրցակցության աստիճանը շատ բարձր է, բիզնեսի ցանկացած քայլին մրցակիցները կարող են արագ հակաքայլ անել՝ նվազեցնելով ընտրված ռազմավարության արդյունավետությունը։

Մրցակցության աստիճանը բարձր է այնպիսի շուկաներում, որտեղ․

  • մրցակիցների քանակը մեծ է
  • մրցակիցները համարժեք են իրենց չափերով և կարողություններով
  • տվյալ ապրանքների նկատմամբ շուկայական պահանջարկը նվազել է
  • գնիջեցումները տվյալ շուկայում ընդունված են
  • հաճախորդները կարող են հեշտությամբ մի բրենդից անցնել մյուսին
  • երբ շուկայից դուրս գալու ծախսերը մեծ են
  • հաստատուն ծախսերը ոլորտում բարձր են
  • ապրանքը փչացող է և այլն։

Երբ մրցակցությունը շուկայում դառնում է կատաղի, շահութաբերության մակարդակը նվազում է և ոլորտը դառնում է ոչ գրավիչ։

Արտաքին միջավայրի գնահատումը իրականացնելիս հաշվի են առնվում բոլոր այս գործոնները և ըստ դրա կատարում եզրահանգում, թե կազմակերպության համար տվյալ շուկայում գտնվելը ինչ հնարավորություններ և ինչ սպառնալիքներ է ստեղծում։

Նոր մրցակիցների հայտնվելու վտանգը

Նոր մրցակիցների հայտվելու հավանականությունը կախված է նրանից, թե ինչպիսին են տվյալ շուկա մուտք գործելու խոչընդոտները։ Որպես կանոն ավելի դժվար է մուտք գործել այնպիսի շուկա, որտեղ կարևոր է

  • մասշտաբի էֆֆեկտը
  • տեխնոլոգիաներին և նոու-հաուներին տիրապետելը
  • կուտակված փորձը
  • հաճախորդների հավատարմությունը
  • գոյություն ունի ուժեղ բրենդի նախապատվություն
  • մեծ կապիտալ ներդրումներ է պահանջվում
  • շուկան հագեցած է և այլն

Այստեղ ևս վերլուծությունը կատարվում է հիմքում ունենալով կազմակերպության համար տվյալ շուկայում գտնվելու նպաստավոր կամ ոչ նպաստավոր լինելը։ Օրինակ եթե կազմակերպությունը գործում է մի շուկայում, որը խիստ հագեցած է, ապա դա հնարավոր է դիտարկվի որպես բացասական կողմ, սակայն եթե կազմակերպությունը տվյալ ոլորտում կուտակված փորձ ունի, ապա դա կարելի է դիտարկել տվյալ կազմակերպության համար որպես հնարավորություն։

Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգը

Որոշ ոլորտներում կազմակերպությունները մրցակցության մեջ են մտնում իրենց ապրանքների փոխարինիչների արտադրողների հետ։ Օրինակ՝ պլաստիկ շշի արտադրողը կարող է մրցակցել ապակե շշի արտադրողի հետ, կոնֆետ արտադրողը այլ քաղցրավենիքների արտադրողների հետ և այլն։ Փոխարինող ապրանքների առկայությունը ստիպում է կազմակերպություններին սահմանել գների վերին շեմ, որից բարձր գին սահմանելը արդեն նպատակահարմար չի լինում, քանի որ այդ շեմի դեպքում հաճախորդը կարող է անցում կատարել ավելի էժան փոխարինիչների։ Գների վերին մակարդակ սահմանելն էլ իր հերթին նշանակում է սահմանել շահույթը առավելագույն մակարդակ, որը որոշ դեպքերում կարող է դարձնել բիզնեսը ոչ ձեռնտու և ստիպել կազմակերպությանը դուրս գալ շուկայից։

Մատակարարների իշխանությունը

Ոլորտում մատակարարների իշխանությունը նույնպես ազդում է տվյալ ոլորտի մրցակցության ուժգնության վրա։ Հատկապես մատակարարների իշխանությունը մեծ է այն ոլորտներում, որտեղ հումքի փոխարինողները սակավաթիվ են կամ էլ մի տեսակի հումքից մյուսին անցնելու ծախսերը մեծ են։

Հաճախորդների իշխանությունը

Հաճախորդները նույնպես կարող են ազդեցություն ունենալ ոլորտի մրցակցային լինելու վրա։ Ավելի մրցակցային են այն ոլորտները, որտեղ հաճախորդները կենտրոնացված են, խոշոր են կամ կատարում են մեծածավալ գնումներ։ Հաճախորդների իշխանությունը մեծ է նաև այն ոլորտներում, որտեղ ապրանքը ստանդարտ կամ չտարբերակված է։ Որպես կանոն, հաճախորդները ունեն իշխանություն այն շուկայում, որտեղ․

  • նրանք կարող են հեշտությամբ անցում կատարել մի բրենդից մյուսին կամ ապրանքի փոխարինիչի
  • նրանք վաճառողի համար հատկապես կարևոր նշանակություն ունեն
  • հաճախորդը լավ տեղեկացված է ապրանքի, դրա գնի և ինքնարժեքի մասին
  • ապրանքի նկատմամբ պահանջարկը նվազում է և այլն։
Ռազմավարական կառավարում

Post navigation

Previous Post: 3.1 Ոլորտային վերլուծություն: Արտաքին գործոնների գնահատման մատրիցա
Next Post: Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 2․ Ինտենսիվ ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme