Ներածություն
1997 թվականին Շվեդիայի սննդամթերքի արտադրողներն ու վաճառողները, համագործակցելով, ստեղծեցին Swedish Return System (SRS) համակարգը՝ նպատակ ունենալով կրճատել թափոնները և ներդնել փաթեթավորման ավելի խելացի լուծումներ։ Այս համակարգը հնարավորություն է տալիս արտադրանքն առաքել բազմակի օգտագործվող արկղերով ու պալետներով, ինչն օգնում է տնտեսությանը և շրջակա միջավայրին միաժամանակ։
Հաջողված փորձը/օրինակ
SRS համակարգը կառուցված է այնպես, որ արկղերն ու պալետները կարելի է օգտագործել միջինում մինչև 15 տարի։ Նախընթաց ընկերությունները վճարում են փոքր վարձավճար և ստանում մաքուր, թեթև ու դիմացկուն տարաներ՝ իրենց արտադրանքը տեղափոխելու համար։ Թեթև քաշի և ամուր կառուցվածքի շնորհիվ նվազում են տեղափոխման ծախսերը, իսկ ապրանքները (օրինակ՝ ձվերը) չեն վնասվում՝ կոտրվելու դեպքերը նվազելով մոտ 75%-ով։ 2019 թվականին SRS համակարգի միջոցով շրջանառվել է 150 միլիոն արկղ և 8 միլիոն պալետ, ինչը նվազեցրել է թափոնների քանակը մոտ 50 հազար տոննայով, իսկ ջերմոցային գազերի արտանետումները՝ մոտ 78%-ով։
Ազդեցություններ
Այս համակարգը թույլ է տալիս խնայել բնական ռեսուրսները և նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդող բացասական ազդեցությունը։ Բացի այդ, բիզնեսը շահում է՝ ստանալով ավելի քիչ ծախսեր տեղափոխման ու արտադրանքի պահպանման վրա, իսկ խանութների աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ, քանի որ ապրանքները կարելի է ցուցադրել հենց նույն արկղերով։

Եզրակացություն
Swedish Return System-ը գերազանց օրինակ է, թե ինչպես շրջանաձև բիզնես մոդելն կարող է միաժամանակ շահավետ լինել և՛ ընկերությունների, և՛ շրջակա միջավայրի համար։ Հետաքրքիր է, որ միայն Շվեդիայում վաճառվող թարմ սննդամթերքի շուրջ 50%-ը մատակարարվում է այսպիսի վերօգտագործվող տարաներով, ինչը հաստատում է մոդելի արդյունավետությունն ու երկարաժամկետ հեռանկարը։

Հոդվածը պատրաստեցին Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Լիլյա Ստեփանյանը և Սուսաննա Բարսեղյանը։
