Օգոստոսի 15-ին Սպիտակի պետական քոլեջում անցկացվեց”Կրթենք և շրջանառենք” ծրագրով նախատեսված «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» աշխատարանը։
Ուսանողներին ներկայացրեցինք շրջանաձև տնտեսությունը՝ որպես արտադրության և սպառման մոդել, դրա բնապահպանական և տնտեսական ազդեցությունը և այլն։ Մասնակիցները նաև ձեռք բերեցին շրջանաձև տնտեսության օրինակները ուսումնասիրելու և դրանք բլոգում ներկայացնելու հմտություններ։ Նրանց խմբային աշխատանքների արդյունքները առաջիկայում կտեղադրենք մեր կայքում և կկիսենք մեր սոցիալական էջերում։
Ուղեցույց ՀԿ-ը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ: