
«Ուղեցույց» հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Շրջանաձև տնտեսություն» ուսումնական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը։
Ձեռնարկը ստեղծվել է «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակներում և նախատեսված է քոլեջների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈւՀ) ուսանողների, ինչպես նաև տարբեր ուսումնական հաստատությունների դասավանդողների համար։ Այն ուղղված է Հայաստանում շրջանաձև մտածողության ձևավորմանը և ռեսուրսների պատասխանատու օգտագործման մշակույթի զարգացմանը։
Ձեռնարկը բաղկացած է երկու հիմնական մասից. Առաջին մասը ներկայացնում է գծային և շրջանաձև տնտեսության տարբերությունները , անդրադառնում թափոնների հիմնախնդրին, մասնագիտական նոր հնարավորություններին տարբեր ոլորտներում (տուրիզմ, գյուղատնտեսություն, շինարարություն, սնունդ, հագուստ) և առաջարկում գործնական օրինակներ՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է «վերցրու–օգտագործիր–թափիր» մոդելից անցում կատարել դեպի փակ շրջանի (շրջանաձև) մոտեցում։
Երկրորդ մասը հանդիսանում է մեթոդական ուղեցույց դասավանդողների համար, որը մանրամասնում է, թե ինչպես կարելի է շրջանաձև տնտեսությունը դասավանդել նախագծային ուսուցման մեթոդով ՝ ներկայացնելով նախագիծը կազմակերպելու փուլերը, ինչպես նաև թիմերը ձևավորելու, պլանավորելու, իրականացնելու, գնահատելու և սովորողների հետ հետադարձ կապ ապահովելու մոտեցումները։
Ձեռնարկը միջդիսցիպլինար է և կարող է ինտեգրվել տարբեր առարկաների մեջ՝ անկախ մասնագիտությունից կամ տարիքային խմբից։ Դասավանդողը կարող է հարմարեցնել նախագծերի բարդության աստիճանը թե՛ դպրոցական, թե՛ քոլեջի և ԲՈւՀ-ի մակարդակներին համապատասխան։
Էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ՝
