Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Վերաբրենդավորում

Posted on 15/12/202009/11/2024 By Anna No Comments on Վերաբրենդավորում

Վերաբրենդավորումը կազմակերպության կորպորատիվ իմիջի փոփոխման պրոցեսն է։ Այն իրենից ներկայացնում է իմիջի թարմացում, ինչպես արտաքին շահառուների համար (հաճախորդներ, մատակարարներ), այնպես էլ կազմակերպության ինքնության փոփոխություն ներքին շահառուների շրջանում (փայատերեր, անձնակազմ):  Կազմակերպությունը վերաբրենդավորման որոշման կայացման հիմքում կարող են լինել տարբեր պատճառներ։ Դրանցից են․ կազմակերպությունների վերակազմակերպումը, շուկայում վերադիրքավորումը, միջազգայնացումը, շուկայի փոփոխությունը, կազմակերպության վատ համբավը, հնացած իմիջը, բրենդի պորտֆոլիոյի փոփոխությունը, բրենդի բաղադրիչների շարունակական զարգացումը, բաժնետերերի հետ կոնֆլիկտները, նոր բաժնետերերը, նոր ղեկավարությունը և այլն։

Վերաբրեդնավորումը լինում է երկու տեսակի․

Պրոակտիվ, որը իրականացվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունը նկատում է զարգացման, նորարարության, նոր շուկաների գրավման նոր հնարավորություններ։ Այս տեսակի վերաբրենդավորումը իրենից ներկայացնում պլանավորված և հաշվարկված պրոցես, որը իրականացվում է համաձայն կազմակերպության ռազմավարության։ Պրոակտիվ վերաբրենդավորման օրինակներ են․

Օրինակ 1։ Բրենդը հին է, երկար տարիներ աշխատում է նույն ոճով և կորցրել է արդիականությունը։ Պրոակտիվ վերաբրենդավորման միջոցով նոր շունչ է հաղորդվում բրենդին։

Օրինակ 2։ Կազմակերպությունը նոր ռազմավարություն է որդեգրում կամ նոր շուկաներ է պլանավորում գրավել, որը իրագործելը սակայն համահունչ չէ բրենդին։ Այդ դեպքում կազմակերպությունը վերաբրենդավորվում է, քանի որ շատ կարևոր է որ բրենդի բոլոր բաղադրիչները համահունչ լինեն իրար և կազմակերպության նպատակներին։

Օրինակ 3։ Կազմակերպությունը բարձրացնում է նշաձողը և էլ ավելի մեծ վաճառքի և շահութաբերութան ցուցանիշների հասնելու համար մի մակարդակ ավելի է բարձրանում կազմակերպությունը և հետևաբար նաև կազմակերպության բրենդը

Ռեակտիվ վերաբրենդավորումը առաջ է գալիս որպես ինչ որ իրադարձության կամ իրավիճակային փոփոխության նկատմամբ կազմակերպության արձագանք։ Ռեակտիվ վերաբրենդավորման օրինակներ են․

Օրինակ 1։ Կազմակերպության վերակազմակերպման շնորհիվ նոր բրենդի մշակումը

Օրինակ 2։ Երբ մրցակցությունը շուկայում սրվում է և այդ մրցակցությանը դիմանալու համար կազմակերպությունը ընտրում է վերաբրենդավորումը․ որի շնորհիվ նաև հնարավորություն է ստանում հատուկ ուշադրության արժանացնել իր ապրանքները և ծառայությունները

Օրինակ 3։ Կազմակերպության հեղինակությունը ընկել է և վերաբրենդավորումը ծառայում է որպես հին բրենդի մասին մոռացության տալու և նոր բրենդով առաջ շարժվելու միջոց

Աղբյուրը՝ Definition of Rebranding. (n.d.). Retrieved from https://economictimes.indiatimes.com/: https://economictimes.indiatimes.com/definition/rebranding Healey, S. (2019). Proactive vs. Reactive Rebranding. Retrieved from https://www.frontify.com/: https://www.frontify.com/en/blog/proactive-vs-reactive-rebranding/#:~:text=Proactive%20rebranding%20is%20a%20planned,events%20or%20a%20major%20situation.

Բիզնես բլոգ Tags:վերաբրենդավորում, բրենդավորում, բրենդ, վերակազմակերպում, վերակազմավորում, վերադիրքավորում շուկայում, կազմակերպության իմիջ

Post navigation

Previous Post: Կառավարման գործառույթները
Next Post: Կազմակերպությունների վերակազմակերպումը

Համանման հրապարակումներ

Վերաբրենդավորումը և բրենդի բաղադրիչները Բիզնես բլոգ
Վերաբրենդավորման փուլերը Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպման օրինակներ Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպումը Բիզնես բլոգ
Կառավարման գործառույթները Բիզնես բլոգ
Առաջնորդում Բիզնես բլոգ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme