Ինչո՞վ է զբաղվում կազմակերպությունը
«Beyond the Bag» նախաձեռնությունը միավորում է խոշոր մանրածախ ցանցեր՝ CVS Health, Target, Walmart և այլ ընկերություններ։ Նրանք համատեղ ջանքերով փորձում են նվազեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների կիրառումը՝ դրանք փոխարինելով կայուն, բնապահպանական առումով առավել շահավետ լուծումներով։
Ինչու՞ կարելի է համարել շրջանաձև տնտեսության օրինակ
Նախաձեռնությունն արտահայտում է շրջանաձև տնտեսության սկզբունքները, քանի որ նպատակ ունի նվազեցնել թափոնների ծավալը՝ խրախուսելով սպառողներին օգտագործել բազմակի օգտագործման տոպրակներ։ Այլ կերպ ասած՝ պլաստիկի աղբի ստեղծման փոխարեն խթանվում է կրկնակի օգտագործումը և ռեսուրսների արդյունավետ կառավարումը։

Պրոցեսի պարզ նկարագրություն
Նախաձեռնությունը մեկնարկեց «Beyond the Bag Challenge» մրցույթով, որի ընթացքում նորարարները ներկայացնում էին այլընտրանքային լուծումներ։ Դրանք ներառում էին՝ վարձակալվող բազմակի օգտագործման պայուսակներ, հիշեցնող հավելվածներ և վաճառքի նոր համակարգեր։
Հետագայում իրականացվեց «Bring Your Own Bag» արշավը, որի շրջանակում խանութներում տեղադրվեցին ցուցանակներ, կազմակերպվեցին համայնքային իրազեկման միջոցառումներ, իսկ գանձապահները հաճախորդներին հիշեցնում էին իրենց պայուսակները վերցնելու մասին։ Այս քայլերը նպաստեցին պլաստիկի օգտագործման զգալի նվազեցմանը։
Հոդվածը պատրաստեցին Արմավիրի պետական քոլեջի “Կառավարում” մասնագիստության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Գայանե Ստեփանյանը և Նատալյա Հարությունյանը

