Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

2․ Ինտենսիվ ռազմավարություն

Posted on 01/11/202207/11/2022 By Anna No Comments on 2․ Ինտենսիվ ռազմավարություն

Ինտենսիվ ռազմավարությունները այն ռազմավարություններն են, որոնք պահանջում են ինտենսիվ ջանքեր շուկայում դիրքելը ամրապնդելու և մրցակցային առավելություն ստանալու համար։ Դրանք իրականացնում են շուկայի մասնաբաժնի մեծացման, շուկայի զարգացման և պրոդուկտի զարգացման ճանապարհով։

Շուկայի մասնաբաժնի ավելացում

 Շուկայի մասնաբաժնի մեծացման ժամանակ կազմակերպությունը փորձ է անում մեծացնել շուկայում իր մասնաբաժինը՝ մարքեթինգային ջանքերը մեծացնելու ճանապարհով։ Այս դեպքում կազմակերպությունը շարունակում է գործել այն շուկայում, որտեղ աշխատել է և շարունակում է պահպանել իր տեսականին։ Այս ռազմավարության իրականացման ժամանակ կազմակերպությունը․

  • ավելացնում է իր վաճառքի թիմը
  • ավելացնում է գովազդի ծախսերը
  • ավելացնում է հանրայնացման հետ կապված ջանքերը
  • կիրառում է առաջխաղացման զանազան հնարքներ և այլն։

Այս ռազմավարությունը արդյունավետ կարող է լինել հետևյալ դեպքերում․

  • եթե շուկան հագեցած չէ տվյալ ապրանքատեսակով
  • եթե ներկա հաճախորդները իր ողջ պոտենցիալով չեն օգտվում ապրանքներից և ծառայություններից
  • եթե գովազդի ծախսերը հանգեցնում են վաճառքի ավելացմանը
  • եթե մասշտաբի էֆեկտը հանգեցնում է մրցակցային առավելության
Շուկայի զարգացում

Շուկայի զարգացման ժամանակ կազմակերպությունը ընթացիկ արտադրանքներով և ծառայություններով մուտք է գործում աշխարհագրորեն նոր շուկա։ 

Այս ռազմավարություննը արդյունավետ է հետևյալ դեպքերում․

  • երբ բիզնեսը մեծ հաջողություններ ունի այն շուկայում, որտեղ գործում է
  • երբ նոր շուկաներ գոյություն ունեն և դրանք հագեցած չեն
  • բիզնեսը կարողանում է բավարարել կապիտալի և մարդկային ռեսուրսների պահանջը
  • կազմակերպությունը բավարար արտադրական հզորություն ունի նոր շուկաներ մուտք գործելու համար
  • եթե ոլորտը գլոբալ է
Պրոդուկտի զարգացում

Պրոդուկտի զարգացման դեպքում կազմակերպությունը բարելավում է առկա արտադրանքը կամ զարգացնում է նոր արտադրատեսակներ։

Այս ռազմավարությունը արդյունավետ է հետևյալ դեպքերում․

  • արագ տեխնոլոգիական զարգացումներով բնորոշ ոլորտներում
  • գլխավոր մրցակիցները առաջարկում են ավելի որակյալ, բայց ավելի էժան արտադրանք
  • բիզնեսը մրցակցում է արագ զարգացող շուկայում
  • կազմակերպությունը ունի հետազոտությունների և զարգացման (R&D) ներուժ
Ռազմավարական կառավարում

Post navigation

Previous Post: Ինտեգրման ռազմավարություն
Next Post: 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Ինտեգրման ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme