Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն

Posted on 02/11/202202/11/2022 By Anna No Comments on 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն

Դիվերսիֆիկացիան այնպիսի ռազմավարություն է, որի դեպքում կազմակերպությունը փորձում է շուկայում ընդլայնել իր մասնաբաժինը՝ նոր ապրանքատեսակներ թողարկելով։

Կազմակերպությունները կարող են դիմել այս ռազմավարությանը ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Տարբերակված արտադրանք ունենալը պաշտպանում է կազմակերպություններին ամբողջական ձախողումից։ Օրինակ՝ նորաձևության ոլորտում, որտեղ կանխատեսելիությունը ցածր է շատ կազմակերպություններ տարբերակում են իրենց ապրանքատեսակները՝ արտադրելով ոչ միայն հագուստ, այլ նաև աքսեսուարներ, պայուսակներ, կոշիկներ և այլն։ Նմանապես կարող են տարբերակել ապրանքատեսակները ըստ հաճախորդների տարիքի և սեռի։ Օրինակ՝ ZARA բրենդը ունի ZARA կանացի հագուստ, ZARA տղամարդկանց համար, երեխաների համար և այլն։

Դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը նաև կարող է օգտագործվել շահույթը ավելացնելու նպատակով։ Օրինակ սրճարանը կարող է ավելացնել նաև իր մոտ պատրաստվող խմորեղենի առաքման ծառայություն, կամ վարսավիրանոցը առաջարկել կոսմետոլոգիայի ծառայություններ և այլն։

Ինչպես նշվեց դիվերսիֆիկացիան կարող է լինել հարակից և ոչ հարակից։

Հարակից դիվերսիֆիկացիայի դեպքում կազմակերպությունը նոր, բայց նմանատիպ արտադրատեսակներ է թողարկում։ Օրինակ Honda-ն, որը հայտնի է որպես մեքենաարտադրող, ունի նաև մոտոցիլկետների արտադրություն։ Հարակից ռազմավարություները նպատակահարմար է իրականացնել հետևյալ դեպքերում․

  • Կազմակերպությունը մրցակցում է դանդաղ աճող կամ ընդհանրապես չաճող ոլորտում: Այսպիսի օրինակ է մթերային խանութների ոլորտը, որոնք սակայն վերջին համավարակից հետո իրականացրեցին հարակից դիվերսիֆիկացիա՝ առաքման ծառայություն ավելացնելով։ Այսինքն մթերային խանութը չի շեղվում իր առաջնային նպատակից, այն է սնունդ տրամադրել իր հաճախորդին, բայց դա անում է տարբերակված ձևերով։
  • Նոր ապրանքատեսակը կարող է ավելացնել ներկա ապրանքատեսակների վաճառքը։
  • նոր ապրանքատեսակը կարող է առաջարկվել մրցակցային գներով
  • կազմակերպությունը ունի վաճառքի հետ կապված սեզոնային վերելքներ և անկումներ և նոր ապրանքատեսակը կարող է հավասարակշռել վաճառքը և այլն

Ոչ հարակից դիվերսիֆիկացիայի դեպքում կազմակերպությունը թողարկում է բոլորովին նոր, նախկին արտադրատեսակներին ոչ նման արտադրատեսակներ։ Այդպիսի օրինակ է Red Bull-ը, որը արտադրում է ըմպելիքներ և նաև կազմակերպում է սպորտային խաղեր (ոչ միայն հովանավոում է):

Անցնել թեստը

Ռազմավարական կառավարում

Post navigation

Previous Post: 2․ Ինտենսիվ ռազմավարություն
Next Post: Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 2․ Ինտենսիվ ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Ինտեգրման ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme