Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Հետազոտության համար անհրաժեշտ գրականության աղբյուրները

Posted on 03/06/202020/10/2022 By wa-developers-admin

Առաջին քայլը հետազոտության թեմայի վերաբերյալ հնարավոր բոլոր նյութերի հավաքագրումն է։  Գրականության վերլուծության որակը մեծապես կախված է նրանից, թե ինչ աղբյուրներից է օգտվում հետազոտողը։ Տարածված աղբյուրներից են․

Դասագրքերը

Դասագրքերը շատ օգտակար աղբյուր են թեմայի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Այդ պատճառով հաճախ դասագրքերը հետազոտողների կողմից օգտագործվում են, որպես ելակետ նախնական գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև թեմային առնչվող հոդվածների մասին տեղեկանալու համար (դասագրքերի վերջում որպես կանոն հեղինակը հղումներ է տալիս այն հոդվածների ցանկին, որից օգտվել է)։ Սակայն միայն դասագրքերով սահմանափակվել նույնպես պետք չէ, քանի որ գրքերում միայն կարող ենք գտնել այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել գրքի հրատարակման պահին։ Ավելի թարմ տեղեկությունները գիտական հոդվածներում են։

Գիտական հանդեսներ (academic journals)

Գիտական հանդեսներում տպագրվում են գիտական հոդվածները, որը ինչպես նշվեց շատ կարևոր աղբյուր են ոլորտի վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու համար։ Այս հոդվածները մինչև տպագրվելը գրախոսվում են (peer-review), ինչը նշանակում է որ ուղարկվում է տվյալ նեղ ոլորտային մասնագետներին՝ էքսպերտային կարծիքի։ Գիտական հանդեսներում կարող եք հանդիպել երկու տիպի հոդվածների․

Ամփոփող հոդվածներ (reviews), որոնք ամփոփում են տվյալ նեղ ոլորտում իրականացված բոլոր հետազոտությունները և ընդհանուր պատկեր են տալիս ոլոտի գիտելիքի մակարդակի մասին։ Այդպիսի հոդվածների օրինակներ կարող եք գտնել այստեղ․

Հետազոտական հոդվածներ, որոնք էմպիրիկ և կոնկրետ խնդրի հետազոտություններն են իրենցից ներկայացնում, սակայն յուրքանաչյուրը նաև պարունակում է գրականության վերլուծության հատված, որտեղ նույնպես տեղ են գտնում ոլորտի գրականության ամփոփումը (ավելի համառոտ):

Թեզեր

Ասպիրանտական (PhD) և մագիստրոսական թեզերը նույնպես կարող են հետաքրքիր աղբյուր լինել հետազոտության համար։ Իհարկե ոչ բոլորն են, որ տպագրվում են գիտական հանդեսներում։

Գիտաժողովների հրապարակումներ

Գիտաժողովներում ներկայացվում են ամենաթարմ հետազոտության արդյունքները, նույնիսկ այնպիսի հետազոտություններ, որոնք դեռևս չեն հրատարակվել։ Սակայն նաև պետք է հաշվի առնել, որ գիտաժողովներում ներկայացվող ոչ բոլոր նյութերն են, որ անցնում են գրախոսություն և ի վերջո տպագրվում են գրախոսվող գիտական հանդեսներում, հետևաբար ոչ բոլորը ճշգրտության բարձր մակարդակ ունեն։ Գիտաժողովների հրապարակումները որպես աղբյուր օգտագործելու առավելությունն այն է, որ այս տեղեկատվությունը համարյա բոլոր դեպքերում բաց է և հեշտ է գտնել։

Զեկույցներ և հաշվետվություններ

Հետազոտություններում շատ հաճախ օգտագործվում են նաև կազմակերպությունների կողմից հրապարակված հաշվետվությունները, կառավարության զեկույցները, համայնքային ռազմավարական պլանները և այլն։ Այսպիսի զեկույցները նույնպես պարունակում են հետազոտական աշխատանք, որի արդյունքներից կարելի է օգտվել սեփական հետազոտությունը կատարելիս։ Հայալեզու զեկույցների և հաշվետվությունների օգտակար հղումներ կարող եք գտնել այստեղ։

Թերթեր և ամսագրեր

Այս աղբյուրները պարունակում ամենաթարմ բիզնես տեղեկատվությունը, սակայն ունեն նաև թերություն՝ ոչ միշտ են օբյեկտիվ ներկայացնում։

Համացանց

Վերը նշված բոլոր աղբյուրները կարելի է փնտրել համացանցում։ Համացանցում կարելի է օգտվել նաև ահռելի քանակությամբ բլոգներից, որտեղ կարող եք գտնել նեղ թեմային վերաբերվող տեղեկատվություն։ Սակայն նախքան ինֆորմացիան օգտագործելը ճիշտ կլինի պարզել կայքի արժանահավատությունը։

Ինչպես տեսնում եք հետաքրքրող թեմային վերաբերող գրականությունը բազմազան է, հետևաբար շատ կարևոր է մասնագիտական գրականությունը փնտրելիս կարողանալ ճիշտ գնահատել այդ աղբյուրները և հավաքագրել միայն որակյալ և թեմային իսկապես համապատասխանող գրականություն։

Հետազոտության մեթոդներ

Post navigation

Next Post: Բիզնես հետազոտությունների տեսակները ըստ նպատակի

Համանման հրապարակումներ

Հետազոտության մեթոդներ- Թեստ 1 Հետազոտության մեթոդներ
Հետազոտության մեթոդներ-Թեստ 2 Հետազոտության մեթոդներ
Հետազոտության պրոցեսը Հետազոտության մեթոդներ
Հետազոտության մեթոդների վերաբերյալ գրքեր և այլ նյութեր Հետազոտության մեթոդներ
Գրականության վերլուծության (literature review) նկարագրողական և քննադատական մոտեցումները Հետազոտության մեթոդներ
Գրագողություն (պլագիարիզմ) Հետազոտության մեթոդներ

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme