Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Առաջնորդում

Posted on 04/12/202009/11/2024 By Anna

Առաջնորդումը ղեկավարի կողմից աշխատողներին ուղղորդելու և մոտիվացնելու գործընթացն է՝ կազմակերպության նպատականերին հասնելու համար: Տարբերում են առաջնորդման հետևյալ ոճերը․

Միահեծան (Ավտորիտար)։ Առաջնորդման այս ոճը դասական ոճն է։ Այս դեպքում ղեկավարը ունի իշխանություն և որոշում կայացնելու լիազորություններ։ Որոշումները կայացնում է ինքնուրույն, չի քննարկում ենթակաների հետ, ինչպես նաև թելադրում է աշխատանքի մեթոդները։Հանձնարարությունները տրվում են միակողմանի, որոնք ենթակաները կատարում են առանց լրացուցիչ հարցերի և հետադարձ կապի։

Ե՞րբ է կիրառելի այս մեթոդը։  Նպատակահարմար է կիրառել այն դեպքերում, երբ ժամանակը սուղ է և անհրաժեշտ է արագ կողմնորոշում, ինչպես նաև այնպիսի դեպքերում, երբ միայն ղեկավարն է տիրապետում իրավիճակին և դրան վերաբերող ողջ տեղեկատվությանը։

Ժողովրդավար (դեմոկրատ)։ Առաջնորդման այս ոճը մասնակցային առաջնորդման տեսակ է, որի ժամանակ ղեկավարը աշխատողներին մասնակից է դարձնում որոշումների կայացման պրոցեսին։ Ինչպես տեսնում եք ժողովրդավար առաջնորդման մեջ հիմնական գործոնը մասնակցայնությունն է։ Ըստ Ջոն Գաստիլի, ժողովրդավար առաջնորդումը հետևյալ երեք գործառույթների կատարումն է․

  • մասնակիցների միջև պատասխանատվության բաշխում
  • խմբի անդամներին լիազորում
  • օժանդակում խմբի որոշումների կայացման պրոցեսին

Այսպիսի առաջնորդման դեպքում աշխատողներն են որոշում իրենց աշխատելաոճը և հետևաբար ավելի մոտիվացված են և ստեղծագործ։

Ե՞րբ է կիրառելի այս մեթոդը։  Հարմար է այն գործունեության տեսակների համար, որտեղ աշխատողները ունեն ճկունություն և լավ են տիրապետում իրենց աշխատանքին։

Ազատ ոճի առաջնորդում։ Այս դեպքում ղեկավարի կողմից ուղղորդումները քիչ են և աշխատողներին տված է իրենց աշխատանքի մեջ որոշումներ կայացնելու ազատություն։

Չնայած ժողովրդավար և ազատ ոճի առաջնորդման տեսակների միջև կան նմանություններ, սակայն իրականում դրանք իրարից տարբերում են։ Ազատ ոճի առաջնորդները իրենց ենթականերին թույլ են տալիս ինքնուրույն որոշել, թե ինչպես իրականացնել հանձնարարությունները, բայց ոչ կայացնել կազմակերպությանը վերաբերող ընդհանուր որոշումներ։ Այսինքն աշխատողները որոշում են իրենց աշխատելաոճը։ Ժողովրդավար ոճի դեպքում, աշխատողները մասնակցում են նաև որոշումների կայացմանը։

Ե՞րբ է կիրառելի այս մեթոդը։  Այս մեթոդը կիրառելի է բիզնեսի այն տեսակների դեպքում, երբ աշխատողների որակավորումը շատ բարձր է տվյալ ոլորտում և ի վիճակի են առանց ուղղորդման իրականացնել իրենց աշխատանքը։

Բիզնես բլոգ

Post navigation

Previous Post: Կորոնավիրուսը և բիզնեսը
Next Post: Կառավարման գործառույթները

Համանման հրապարակումներ

Վերաբրենդավորումը և բրենդի բաղադրիչները Բիզնես բլոգ
Վերաբրենդավորման փուլերը Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպման օրինակներ Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպումը Բիզնես բլոգ
Վերաբրենդավորում Բիզնես բլոգ
Կառավարման գործառույթները Բիզնես բլոգ

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme