Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Վերաբրենդավորման փուլերը

Posted on 17/12/202009/11/2024 By Anna

Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում, թե ինչպես իրականացնել վերաբրենդավորումը, սակայն կազմակերպությունները հիմնականում այս պրոցեսը անցնում է հետևյալ 3 փուլերով․

  • Ռազմավարության մշակում
  • Բրենդի կառուցում
  • Նոր բրենդի գործարկում

Ռազմավարության մշակման փուլում իրականացվում է մանրամասն հետազոտություն, որպեսզի բացահայտվի, թե ինչպես են բրենդը ընկալում հաճախորդները և շուկայի ինչ հնարավորություններ կան։ Հիմնականում հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով․ 

1․ Անձնակազմ։ Ուսումնասիրվում է բրենդի ներքին ընկալումը, այսինքն թե ինչպես են աշխատողները ընկալում բրենդը։ Այստեղ շատ կարևոր է աշխատողների որոշակի մասնակցայնության ապահովումը, սակայն որ ամեն մանրուքի հարցում։ Օրինակ սկզբում կազմակերպությունը կարող է ընդհանուր հարցում անցկացնել աշխատողների մեջ ընդհանուր պատկերը ստանալու համար, սակայն հետագա աշխատանքները իրականացվեն արդեն փոքր աշխատանքային խմբով, որի մեջ միայն նեղ մասնագետներն են ներգրավված։ 

2․ Հաճախորդներ։  Ուսումնասիրվում է հաճախորդների կողմից բրենդի ընկալումը։ Սրա միջոցով բացահայտվում է թե ինչպես են հաճախորդները ընկալում բրենդը, ընդ որում կարևոր է ոչ միայն ուսումնասիրել ներկա, այլ նաև նախկին հաճախորդների կարծիքները։ ։ Սա ևս կարևոր է քանի, որ սրա միջոցով հատկապես բացահայտվում են կազմակերպության թույլ կողմերը և օգնում է հասկանալ, թե հատկապես ինչ է պետք անել հաճախորդի հետ ավելի երկար հարաբերությունների մեջ մտնելու համար։ Պակաս կարևոր չէ նաև ուսումնասիրել պոտենցիալ հաճախորդների տեսակետները, որն էլ մատնացույց կանի, թե որ ուղղությամբ պետք է բրենդը տանել ավելի շատ հաճախորդներ ներգրավելու համար։ Այս բոլոր հարցերին պատասխանելու համար սովորաբար որակական հետազոտություն են իրականացնում։

3․ Մրցակիցներ։ Մրցակիցներին լավ ճանաչելը նույնպես շատ կարևոր է, քանի որ սրա միջոցով է բացահայտվում թե հատկապես ինչով կազմակերպությունը կկարողանա տարբերվել շուկայում և ինչ համեմատական առավելություններ ունի։

Աղբյուրները․ Hinge University. (2018). Rebranding Guide for Professional Services Firm. Reston: Hinge. Kleiman, J., & Hedges, K. (2015). How to Successfully Rebrand in 5 Easy Steps. Forbes.

Բիզնես բլոգ Tags:վերաբրենդավորման, ռազմավարության մշակում, ռեբրենդինգ

Post navigation

Previous Post: Կազմակերպությունների վերակազմակերպման օրինակներ
Next Post: Վերաբրենդավորումը և բրենդի բաղադրիչները

Համանման հրապարակումներ

Վերաբրենդավորումը և բրենդի բաղադրիչները Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպման օրինակներ Բիզնես բլոգ
Կազմակերպությունների վերակազմակերպումը Բիզնես բլոգ
Վերաբրենդավորում Բիզնես բլոգ
Կառավարման գործառույթները Բիզնես բլոգ
Առաջնորդում Բիզնես բլոգ

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme