Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Հետազոտության պրոցեսը

Posted on 13/09/202107/11/2024 By Anna 1 Comment on Հետազոտության պրոցեսը

Ցանկացած հետազոտության պրոցեսը կարելի է ներկայացնել հետևյալ քայլերի միջոցով․

Քայլ 1։ Հետազոտության թեմայի բացահայտում

Այս փուլում հետազոտողը հստակեցնում է, թե ինչ է ցանկանում հետազոտել։ Հետազոտական աշխատանքը, այդ թվում ուսանողների ավարտական աշխատանքները ինքնանպատակ չպետք է լինեն և շատ կարևոր է, որպեսզի դրանց արդյունքները ի վերջո ծառայեն նոր գիտելիքի բացահայտմանը։ Որպեսզի ընտրված թեման արդիական լինի և գործնական կամ տեսական նշանակություն ունենա, այս փուլում նույնպես անհրաժեշտ է կատարել որոշ ուսումնասիրություններ, խորհրդակցել ոլորտի էքսպերտների հետ, երկրորդային տվյալներ ուսումնասիրել, որոշ դեպքերում նաև ֆոկուս խմբային քննարկումներ իրականացնել։ Այս ամենը կօգնի բացահայտել ոլորտի բաց խնդիրներ, որոնց մանրամասն հետազոտությունը հետագայում կօգնի որոշում կայացնողներին արդյունավետ որոշումներ կայացնել։

Քայլ 2։ Հետազոտության մոտեցման հստակեցում

Այս փուլում ձևակերպում են հետազոտության խնդիրները, տեսական հիմքերը, հետազոտական հարցը և որոշվում են, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ լինելու աշխատանքը կատարելու համար։

Քայլ 3։ Հետազոտության նախագծում

Այս փուլում որոշվում է հետազոտության դիզայնը, որը իրենից ներկայացնում է հետազոտության ընտացակարգի մանրամասները և իր հերթին բաղկացած է հետևյալից․

  • Անհրաժեշտ տեղեկատվության որոշում
  • Երկրորդային տվյալների վերլուծություն
  • Որակական հետազոտություն
  • Քանակական տվյալների հավաքագրման մեթոդները (հարցում, դիտարկում կամ էքսպերիմենտ)
  • Տվյալների չափման մեթոդները
  • Հարցաթերթերի նախագծում
  • Ընտրանքի չափի և պրոցեսի որոշում
  • Տվյալների վերլուծության պլանավորում

Քայլ 4։ Տվյալների հավաքագրում

Այս փուլում հավաքագրվում են արդեն նախօրոք որոշված տեղեկատվությունը՝ նախորդ փուլում հստակեցված մեթոդներով։ Տվյալները կարող են հավաքագրվել հարցազրույցների, ֆոկուս խմբային հարցումների, դիտարկումների և այլ ձևերով։

Քայլ 5։ Տվյալների նախապատրաստում և վերլուծություն

Նախորդ փուլում հավաքագրված տվյալները այս փուլում մաքրվում են և նախապատրաստվում են հետագա վերլուծության։ Նախապատրաստումը կարող է ներառել խմբագրում, կոդավորում, սղագրում, տվյալների ստուգում և այլն։

Քայլ 6։ Արդյունքների ներկայացում

Այս փուլում հանրությանը ներկայացվում են հետազոտության արդյունքները։ Արդյունքները կարող են ներկայացվել գրավոր զեկույցի և բանավոր ներկայացմոն միջոցով։

Հետազոտության մեթոդներ

Post navigation

Previous Post: Հետազոտության մեթոդների վերաբերյալ գրքեր և այլ նյութեր
Next Post: Շուկայի հավասարակշռություն

Համանման հրապարակումներ

Հետազոտության մեթոդներ- Թեստ 1 Հետազոտության մեթոդներ
Հետազոտության մեթոդներ-Թեստ 2 Հետազոտության մեթոդներ
Հետազոտության մեթոդների վերաբերյալ գրքեր և այլ նյութեր Հետազոտության մեթոդներ
Գրականության վերլուծության (literature review) նկարագրողական և քննադատական մոտեցումները Հետազոտության մեթոդներ
Գրագողություն (պլագիարիզմ) Հետազոտության մեթոդներ
Գրականության առաջնային, երկրորդային և երրորդային աղբյուրներ Հետազոտության մեթոդներ

Comment (1) on “Հետազոտության պրոցեսը”

  1. Anna says:
    07/11/2024 at 16:23

    Hello

Comments are closed.

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme