Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Առաջարկը և առաջարկի օրենքը

Posted on 15/09/202120/10/2022 By Anna

Ապրանքի կամ ծառայության առաջարկը այդ ապրանքի կամ ծառայության այն քանակն է, որը արտադրողները պատրաստ են ժամանակի տվյալ պահին առաջարկել շուկայում։ Ենթադրենք երկրում ցորենը առաջարկվում է 3 տնտեսվարող սուբյեկտների կողմից։ Ա-ն առաջարկում է 1000 տ․ ցորեն, Բ-ն առաջարկում է 1500 տ․ ցորեն և Գ-ն առաջարկում է 500 տ․ ցորեն։ Ցորենի առաջարկը շուկայում հավասարկ կլինի 1000+1500+500= 3000 տ․։

Առաջարկը նույնպես կարելի է ներկայացնել աղյուսակի տեսքով․

Ցորենի գինը շուկայում (դրամ)Ցորենի առաջարկը շուկայում (տոննա)
0 դրամ0 տոննա
50 դրամ500 տոննա
100 դրամ1000 տոննա
150 դրամ1500 տոննա
200 դրամ2000 տոննա
250 դրամ2500 տոննա

Այս աղյուսակը ցույց է տալիս, թե գների յուրաքանչյուր մակարդակի դեպքում արտադրողները որքան ցորեն են պատրաստ առաջարկել շուկայում։ Ելնելով աղյուսակի տվյալներից՝ առաջարկը նույնպես կարող ենք արտահայտել գրաֆիկորեն։ Ստորև ներկայացվող գծապատկերը ցույց է տալիս արտադրանքի այն քանակները, որոնք արտադրողները պատրաստ են շուկա հանել գների տարբեր մակարդակների դեպքում։

Ինչպես պարզ է դառնում գծապատկերից, գնի և առաջարկի միջև գոյություն ունի ուղիղ համեմատական կապ։ Երբ որևէ ապրանքի գինը բարձրանում է, այլ հավասար պայմաններում, առաջարկվող ապրանքների քանակը նույնպես աճում է։

Շուկայական առաջարկը տվյալ ապրանքի անհատական առաջարկների հանրագումարն է և անհատական առաջարկների կորերի միջոցով կարելի է ստանալ շուկայական առաջարկի կորը։

Տնտեսագիտություն

Post navigation

Previous Post: Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները
Next Post: Պահանջարկի վրա ազդող գործոնները

Համանման հրապարակումներ

Պահանջարկը և պահանջարկի օրենքը Տնտեսագիտություն
Անհատական և շուկայական պահանջարկ Տնտեսագիտություն
Պահանջարկի վրա ազդող գործոնները Տնտեսագիտություն
Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները Տնտեսագիտություն
Շուկայի հավասարակշռություն Տնտեսագիտություն

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme