Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Երիտասարդության զբաղվածության պակասը Աղձք համայնքում

Posted on 27/11/202428/11/2024 By Anna

Աղձք համայնքը հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեցող վայր է, սակայն ժամանակի ընթացքում դրա ակտիվ մշակութային կյանքը թուլացել է։ Մշակույթի տան գործունեության դադարը և միջոցառումների բացակայությունը բացասական ազդեցություն են թողել հատկապես երիտասարդների զբաղվածության վրա։

Խնդրի նկարագրություն

«Էն թվերն ուրիշ էին Անի ջան,  ներկայացումներ էինք բեմադրում, պարի, երգի, երաժշտական գործիքների խմբակներ կային, քիչ-քիչ շենքը շարքից դուրս եկավ, խմբակները փակվեցին նաև հետաքրքրությունը կորավ, իսկ այսօր շենքը տեսնելիս լացս է գալիս»- պատմում է Աստղիկն, ով երկար տարիներ մշակույթի տան ակտիվ երիտասարդներից է եղել։  Մշակույթի տունը համայնքի ակտիվության կենտրոնն էր։ Այնտեղ պարբերաբար կազմակերպվում էին ներկայացումներ, համերգներ և այլ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացնում համայնքի երիտասարդների շրջանում։ Սակայն արդեն ավելի քան 10 տարի մշակույթի տունը դադարել է գործել։ Կառույցը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ միջոցառումների բացակայությունը երիտասարդների շրջանում առաջացնում է ձանձրույթ և ստեղծագործական պոտենցիալի կորստի զգացում։ Աստղիկը հիշում է, որ ամիսը ոնց էլ չլիներ մի անգամ ամբողջ գյուղը գալիս էիր ակումբ: Դա 70-90 ականներին էր, «հետո եկավ մատաղ սերունդը, շենքը դեռ կար, բայց չէր գործում այնքան ակտիվ, ինչպես մեր ժամանականերում։ Մեր թվերն ուրիշ էին»,- հիացմունքով պատմում է Աստղիկը ։

Այս խնդիրը սրում է նաև երիտասարդների գյուղից հեռանալու ցանկությունը։ Շատ աշակերտներ գնում են մարզկենտրոն երաժշտական դպրոցներ, պարի և այլ խմբակներին հաճախելու համար։ Դպրոցում որոշ ուսուցիչներ արտաժամյա պարապմունքներ են իրականացնում, բայց աշակերտներից շատերը գերադասում են դուրս գալ դպրոցի պատերից։

Լուծումների առաջարկներ

Խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել Աղձքի մշակույթի տունը՝ այն դարձնելով երիտասարդների համար հարմարավետ և հետաքրքիր վայր։ Կարելի է ստեղծել երիտասարդական կենտրոն, որտեղ նրանք հնարավորություն կունենան զբաղվել արվեստով, կազմակերպել միջոցառումներ, դասընթացներ և ստեղծագործական խմբակներ։

Մեկ այլ կարևոր քայլ է երիտասարդներին ներգրավել համայնքի զարգացման ծրագրերում։ Օրինակ՝ համայնքի ղեկավարությունը կարող է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ մշակութային միջոցառումներ կազմակերպելու և ֆինանսավորում ստանալու համար։

Ամփոփում

Աղձք համայնքի մշակույթի տան երկարատև անգործությունը բացասաբար է անդրադարձել երիտասարդների զբաղվածության վրա։ Մշակութային կենտրոնների վերականգնումը և երիտասարդության ակտիվ ներգրավումը համայնքի կյանքում կարող են վերականգնել ոչ միայն մշակութային կյանքը, այլև բարձրացնել երիտասարդների ինքնագնահատականը և կապը համայնքի հետ։

Հոդվածի հեղինակ՝ Անի Ավետիսյան, Եվրասիա միջազգային համալսարանի Լրագրության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Երիտասարդական բլոգ

Post navigation

Previous Post: Կենսագազի գործարաններ՝ օրգանական թափոնների վերամշակման համար
Next Post: Պլաստիկ շշերից՝ բարձրորակ թելեր։ Repreve-ի օրինակը

Համանման հրապարակումներ

Կարծրատիպերից դեպի միասնություն Երիտասարդական բլոգ
Խցանումների պատճառները և դրանց լուծումները Երիտասարդական բլոգ
Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները Երիտասարդական բլոգ
Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր Երիտասարդական բլոգ
Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար Երիտասարդական բլոգ
Երիտասարդներին կինոյում ոչ ոք չի սպասում Երիտասարդական բլոգ

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme