Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

IKEA-ի ռազմավարությունը շրջանաձև տնտեսության ոլորտում

Posted on 09/12/202409/12/2024 By Anna

Կազմակերպության մասին

IKEA-ն հիմնադրվել է 1943 թվականին Ինգվար Կամպրադի կողմից, գլխավոր գրասենյակը գտնվում է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում: Ընկերությունն առանձնանում է շրջակա միջավայրի նկատմամբ իր պատասխանատու մոտեցմամբ՝ օգտագործելով վերականգնվող   և վերամշակված (Recycle) նյութեր։ Ընկերությունը նաև կարևորում է կայուն զարգացումը՝ օգտագործելով վերամշակվող և էկոլոգիապես մաքուր նյութեր։ Այն խթանում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, նվազեցնում է ածխածնի արտանետումները և առաջարկում է վերամշակված և վերամշակվող ապրանքներ։

Ի՞նչու է կազմակերպության գործունեությունը համարվում շրջանաձև տնտեսություն

IKEA-ի գործունեությունը համարվում է շրջանաձև հետևյալ պատճառներով՝

1. Վերամշակում(Recycle) և վերօգտագործում(Reuse):
IKEA-ն օգտագործում է վերամշակված նյութեր, ինչպիսիք են պլաստիկ շշերը, փայտի թափոնները և մետաղները՝ նոր ապրանքներ արտադրելու համար։

2. Ապրանքների կենսաշրջանի երկարաձգում։
Ապրանքները նախագծվում են այնպես, որ դրանք լինեն դիմացկուն, հեշտ վերանորոգվող և, անհրաժեշտության դեպքում, հեշտ ապամոնտաժվող՝ մասերի վերամշակման համար։ Այսպիսով կազմակերպությունը վերանայում է արտադրանքի նախագծման փուլը՝ դարձնելով այն ավելի կայուն(Rethink):

3. Նվազագույն թափոններ:
IKEA-ն աշխատում է նվազեցնել արտադրական թափոնները՝ նյութերի արդյունավետ օգտագործման միջոցով (Reduce)։

4. Կայուն նյութերի կիրառություն:
Ընկերությունը ներդնում է վերականգնվող ռեսուրսներ (օրինակ՝ բամբուկ, բամբակ), որոնք ավելի քիչ ազդեցություն ունեն բնության վրա։

5. Շրջանաձև բիզնես մոդելներ:
IKEA-ն խրախուսում է հին կահույքի վերադարձման և փոխանակման ծրագրեր, որտեղ հին ապրանքները վերամշակվում կամ նորոգվում են։
Այս բոլոր քայլերը նպաստում են ռեսուրսների խելամիտ օգտագործմանը և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչը համահունչ է շրջանաձև տնտեսության գաղափարին։

Customers looking at furniture to buy in the IKEA Circular shop.


Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունն ըստ իրենց
IKEA-ի կողմից շրջանաձև տնտեսությունը ամփոփվում է որպես մի համակարգ, որտեղ ռեսուրսները օգտագործվում են ավելի արդյունավետ, մաքուր և կայուն ձևով՝ նպաստելով երկարաժամկետ սոցիալական և էկոլոգիական զարգացմանը։ IKEA-ն հավատում է, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար պետք է հնարավորինս երկարացնել ապրանքների կյանքի ցիկլը, վերամշակել նյութերը և վերաօգտագործել ապրանքները։
Ըստ IKEA-ի շրջանաձև տնտեսության գլխավոր սկզբունքներից են ՝

  • Թափոնների նվազեցում։ Ընկերությունը նպատակ ունի նվազեցնել իր արտադրության և մատակարարման շղթայի ընթացքում առաջացող թափոնները՝ կիրառելով ռեսուրսների ավելի խելամիտ օգտագործում։
  •  Շրջանաձև մատակարարման շղթա։ IKEA-ն աշխատում է ստեղծել մատակարարման շղթա, որտեղ օգտագործվող բոլոր ռեսուրսները վերամշակելի կամ վերականգնվող են, և որտեղ ապրանքները կարող են հեշտությամբ վերամշակվել ծայրից մինչև ծայր՝ նվազեցնելով ռեսուրսների վատնումը։

Օրինակը պատրաստեց Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Նորա Մաթոսյանը

Շրջանաձև տնտեսություն

Post navigation

Previous Post: Terracycle-ը վերացնում է “թափոն” հասկացությունը
Next Post: Աշխատանքի հեռանկարները և մասնագիտական աճը ժամանակակից հասարակությունում

Համանման հրապարակումներ

Terracycle-ը վերացնում է “թափոն” հասկացությունը Շրջանաձև տնտեսություն
Ի՞նչ է ստանում Zero Waste Energy Development Company-ին սննդի թափոններից Շրջանաձև տնտեսություն
Պլաստիկ շշերից՝ բարձրորակ թելեր։ Repreve-ի օրինակը Շրջանաձև տնտեսություն
Կենսագազի գործարաններ՝ օրգանական թափոնների վերամշակման համար Շրջանաձև տնտեսություն
Շրջանաձև տնտեսության R-երի մոտեցումը Շրջանաձև տնտեսություն
Գծային և շրջանաձև տնտեսություն Շրջանաձև տնտեսություն

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme