2025 թվականի ապրիլի 17-ին և 18-ին Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի (T-Green) նախագծի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ Ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին “Ուղեցույց” կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման ՀԿ նախագահ Աննա Մարտիրոսյանը հանդես եկավ “Կայունության ռազմավարությունը բուհերում. Միջազգային փորձը և տեղայնացման հնարավորությունները” զեկույցով։ Ելույթը անդրադարձ էր կատարում կայուն զարգացման մեջ բուհերի կրթական և նորարարական դերի կարևորությանը։
