Խնդրի նկարագրությունը
Խցանումները մեր քաղաքի ամենօրյա կյանքի մի մասն են դարձել։ Աշխատանքից կամ դասից ուշանալ, ժամերով ճանապարհին ժամանակ կորցնել կամ պարզապես նյարդայնանալ՝ այս ամենը շատերին ծանոթ զգացողություններ են։ Բայց ինչո՞ւ են առաջանում խցանումները և ինչպե՞ս կարող ենք դրանք նվազեցնել։ Եկեք միասին պարզենք, թե ինչպես կարող ենք մեր քաղաքը դարձնել ավելի ազատ ու հարմարավետ երթևեկության համար։
Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել տվյալ խնդիրը
- Սթրես
- Տնտեսական վնաս
- Ուշացում
- Ժամանակի կորուստ
- Հասանելիություն
- Առողջական խնդրի առաջացում
- Էկոլոգիական վնաս
Ո՞րոնք են տվյալ խնդրի խորքային պատճառները
- Ծառայությունների սխալ ժամին կատարելը (օր.՝ աղբահանություն, ասֆալտապատում)
- Եղանակային պայմաններ
- Վթարներ
- Ցույցեր (միտինգներ)
- Կայանման խոչընդոտներ
Ի՞նչ լուծումներ եք տեսնում տվյալ խնդրի պատճառները վերացնելու համար (լուծումները առաջարկեք ըստ պատճառների)
Պատճառ 1՝ Եղանակային պայմաններ
Հնարավոր լուծումը։ Խցանումները նվազեցնելու համար Հայաստանում կարելի է կիրառել ջերմաջրային ձնամաքրման համակարգ, ապահովել արագ և հաճախակի ձնամաքրում, բարելավել ճանապարհների ծածկույթը և ջրահեռացումը, ներդնել հասարակական տրանսպորտի արդյունավետ պլանավորում, վարորդներին նախապես իրազեկել վտանգավոր ճանապարհների մասին, խստացնել անվտանգության միջոցառումները, խրախուսել ձմեռային անվադողերի և շղթաների օգտագործումը, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով բարելավել ձմեռային վարելաոճի իմացությունը։
Պատճառ 2՝ Ծառայությունների սխալ ժամին կատարելը (օր.՝ աղբահանություն, ասֆալտապատում)
Հնարավոր լուծումը։ Ծառայությունները ճիշտ ժամերին կատարելու համար անհրաժեշտ է աշխատանքները տեղափոխել ցածրաբեռնված ժամեր, օրինակ՝ աղբահանությունը կատարել ուշ գիշերով, ասֆալտապատումը՝ գիշերային կամ ոչ աշխատանքային ժամերին, ինչպես նաև նախապես իրազեկել բնակիչներին ու վարորդներին՝ խուսափելով խցանումներից։(Օրինակ երեկոյան ժամը 21:00-ից սկսած)։
Պատճառ 3՝ Վթարներ
Հնարավոր լուծումը։ Վթարները նվազեցնելու համար անհրաժեշտ է՝ ուժեղացնել ճանապարհային վերահսկողությունը, բարելավել լուսավորությունն ու նշանները, իրազեկել վարորդներին վտանգավոր հատվածների մասին, ներդնել խելացի լուսացույցներ ու ազդանշանային համակարգեր, կառավարել երթևեկության հոսքը, խթանել վարորդական կրթությունը և ավելացնել պատասխանատվությունը կանոնների խախտման դեպքում։
Պատճառ 4՝ Ցույցեր (միտինգներ)
Հնարավոր լուծումը։ Ցույցերի (միտինգների) պատճառով խցանումները նվազեցնելու համար անհրաժեշտ է՝ նախապես պլանավորել և սահմանել թույլատրելի վայրեր, վարորդներին ու քաղաքացիներին նախապես իրազեկել երթևեկության փոփոխությունների մասին, օգտագործել այլընտրանքային երթուղիներ, ուժեղացնել հասարակական տրանսպորտի կառավարումը, ինչպես նաև կարճեցնել անհարկի երկարող ակցիաները արդյունավետ կազմակերպմամբ։
Պատճառ 5՝ Կայանման խոչընդոտներ
Հնարավոր լուծումը։ Կայանման խոչընդոտները նվազեցնելու համար անհրաժեշտ է՝ սահմանել հստակ կայանման վայրեր, խստացնել կանոնների պահպանումը, բարելավել կայանման ենթակառուցվածքները և օգտագործել նոր տեխնոլոգիաներ։
Օրինակ Ճապոնիայի որոշ քաղաքներում,Նիիգատայում, կա «Ջերմաջրային ձնամաքրման համակարգ»: Այս մեթոդով փողոցներում տեղադրված հատուկ խողովակներից ձյան ժամանակ տաք ջուր կամ գետնափոր աղբյուրներից եկող ջուր են բաց թողնում, ինչը հալեցնում է ձյունն ու կանխում սառցակալումը: Հայաստանում նման լուծումը հնարավոր է, եթե…
- Օգտագործվեն բնական ջերմային աղբյուրներ, որոնք քիչ էներգիա կծախսեն։
- Ջերմաջրային համակարգ տեղադրվի հիմնական խցանումների հատվածներում (օրինակ՝ Երևան-Սևան, Բաղրամյան պողոտա, բարձրադիր շրջաններ)։
- Քաղաքային ենթակառուցվածքները պլանավորվեն՝ հաշվի առնելով ձմեռային դժվարությունները, և ներդրվեն խելացի ձնամաքրման տեխնոլոգիաներ։
Սա թանկարժեք, բայց երկարաժամկետ արդյունավետ լուծում է, որը կբարելավի երթևեկությունը ձմռանը։

Հոդվածը պատրաստեցին Կանաչ լույս թիմի անդամները՝ Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի ուսանողները՝ Մարիա Ներսեսյանց, Անահիտ Հարությունյան, Քնարիկ Կարապետյան և Միլենա Պողոսյան