2025 թվականի հունիսի 25-ին ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն ներկայացված էր Հայաստանի առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին, որը տեղի ունեցավ UWC Դիլիջանի քոլեջում։ Միջոցառմանը մասնակցեցին ՀԿ-ի նախագահ Աննա Մարտիրոսյանը և ծրագրերի համակարգող Մերի Թումանյանը։
Ֆորումը կազմակերպվել էր CirculUP! ծրագրի շրջանակում՝ միավորելով ավելի քան 40 երկրի փորձագետների, Impact Hub Network-ի ղեկավարների, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչների, ձեռներեցների և ոլորտային մասնագետների։ Օրվա ընթացքում ներկայացվեցին CirculUP ծրագրի արդյունքները, ազդեցությունը և ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև քննարկվեցին էկոհամակարգի կառուցման ռազմավարություններն ու սոցիալական նորարարության ուղիները։
Միջոցառումը կարևոր հարթակ էր գիտելիքների փոխանակման, համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության և շրջանաձև մոտեցումների խթանման համար։



