Հրապարակվել է 2025 թ․ մայիսի 9–10-ին Ռումինիայի Յաշ քաղաքում կայացած ECO4ALL COST Action-ի կողմից կազմակերպված գիտաժողովի ամփոփագրերի ժողովածուն (Book of Abstracts)։
Գիտաժողովը կազմակերպվել էր Եվրոպական համագործակցության գիտական և տեխնիկական ծրագրի շրջանակում և նպատակ ուներ խթանել միջգիտական գիտահետազոտական համագործակցությունը՝ շրջանաձև տնտեսության, կայուն սպառման և սպառողների պաշտպանության ոլորտներում։
Ամփոփագրերի ժողովածուի մեջ ներառված է նաև Ուղեցույց ՀԿ-ի նախագահ Աննա Մարտիրոսյանի զեկույցը՝ «Determinants of Individual Willingness to Reduce, Reuse and Recycle among Armenian Students» վերնագրով, որը ներկայացնում է Հայաստանում ուսանողների շրջանում վերաօգտագործման, վերամշակման և թափոնների նվազեցման վարքագծի ձևավորման գործոնները։
Ամփոփագրերի ժողովածուն հասանելի է հետևյալ հղումով․
🔗 Book of Abstracts – Iași Mid-Term Conference
ECO4ALL COST Action-ը միավորում է տարբեր երկրների փորձագետների և կազմակերպությունների՝ նպաստելու սպառողների պաշտպանությանը՝ վերանորոգման, վերաօգտագործման և թափոնների կանխարգելման քաղաքականությունների միջոցով։