Օգոստոսի 22-ին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կայացավ «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» խորագրով աշխատարանը, որը «Կրթենք և շրջանառենք» ծրագրով նախատեսված հերթական միջոցառումն էր։ Այն համախմբել էր քոլեջի տարբեր մասնագիտությունների ուսանողներին՝ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման կարևոր հարցերի շուրջ։
«Ուղեցույց» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Մարտիրոսյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց «CirculUP!» ծրագրի շրջանակում իրականացվող «Կրթենք և շրջանառենք» նախաձեռնությունը։ Այնուհետև ծրագրի փորձագետ Գայանե Աթոյանը ուսանողներին ներկայացրեց շրջանաձև տնտեսության հիմունքները և դրա կարևորությունը՝ ռեսուրսների սակավության պայմաններում։
Աշխատարանի երկրորդ մասում ուսանողները բաժանվեցին խմբերի՝ վերլուծելու շրջանաձև տնտեսության տարբեր օրինակներ և մշակելու հոդվածների նախնական տարբերակներ։ Խմբային աշխատանքների արդյունքները առաջիկայում կհրապարակվեն մեր կայքում և կտարածվեն սոցիալական հարթակներում։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ: