Ներածություն
2019 թվականին Մյունխենում հիմնադրված գերմանական Everdrop ընկերությունը մարտահրավեր նետեց կենցաղային քիմիայի ավանդական ոլորտին՝ առաջարկելով պարզ, բայց հանճարեղ լուծում։ Քանի որ մաքրող հեղուկների մոտ 90%-ը սովորական ջուր է, Everdrop-ը հրաժարվեց ջուր տեղափոխելու և միանգամյա օգտագործման պլաստիկ շշերի արտադրությունից։
Հաջողված փորձի/օրինակ
Փոխարենը, ընկերությունն առաջարկում է փոքրիկ, լուծվող հաբեր, որոնք բավական է գցել ջրով լի բազմակի օգտագործման շշի մեջ՝ ստանալու համար լիարժեք մաքրող միջոց։ Այս նորարարական մոդելը թույլ է տալիս օգտագործել նույն շիշը տասնյակ անգամներ՝ նվազեցնելով թե՛ պլաստիկի սպառումը, թե՛ տեղափոխման ծավալները։
Everdrop-ը շատ արագ դարձավ հաջողված ստարտափ և գրավեց Եվրոպայի մի շարք երկրների ուշադրությունը՝ ստանալով շուրջ 18 միլիոն եվրոյի ներդրում իր գործունեությունն ընդլայնելու համար։


Ազդեցություններ
Everdrop-ի գործունեությունը արդեն տալիս է չափելի արդյունքներ․ ընկերության շնորհիվ կանխվել է մոտ 5 միլիոն պլաստիկ շշի օգտագործում, իսկ տրանսպորտային ծավալներն ու ածխածնային արտանետումները կրճատվել են մինչև 90%-ով։ Բացի այդ, ընկերությունը մշակել է էկոլոգիապես մաքուր քիմիական բանաձև, որը նվազեցնում է կոյուղի արտանետվող վնասակար նյութերի քանակը շուրջ 50%-ով։ Նույնիսկ փաթեթավորումն է պատրաստված վերամշակվող թղթից, իսկ մեկ հաբի գինը՝ մոտ 1 եվրո, մաքրությունը դարձնում է մատչելի և էկոլոգիապես անվտանգ բոլորի համար։
Եզրակացություն
Everdrop-ը ապացուցում է, որ փոքրիկ գաղափարն անգամ կարող է փոխել ամբողջ արդյունաբերություն․ հրաժարվելով ավելորդ փաթեթավորումից և ջրի տեղափոխումից՝ ընկերությունը ստեղծել է մոդել, որը միաժամանակ խնայում է ռեսուրսները, նվազեցնում արտանետումները և խթանում կայուն սպառումը։

Հոդվածը պատրաստեցին Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Միլենա Հովհաննիսյանը, Արփի Ահարոնյանը, Արմինկա Վարդանյանը և Միլենա Գորանցյանը։
