Շրջանաձև տնտեսությունը այլևս ապագայի գաղափար չէ․ այն արդեն ներկայի անհրաժեշտություն է։ Սակայն կրթական համակարգում այս թեմայի վերաբերյալ հայերեն, կիրառական և ուսուցման համար հարմար նյութերի պակասը շարունակում է մնալ լուրջ խնդիր։
Այս ձեռնարկը ստեղծվել է հենց այդ բացը լրացնելու նպատակով՝ աջակցելով ուսուցիչներին, դասախոսներին և ուսանողներին՝ շրջանաձև տնտեսության թեման հասկանալու, ուսումնասիրելու և տարածելու գործում։
Ինչ է ներառում ձեռնարկը
Ձեռնարկը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից․
1. Շրջանաձև տնտեսության տեսական հիմքեր
- Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը
- Գծային և շրջանաձև տնտեսության տարբերությունները
- Շրջանաձև տնտեսության հիմնական սկզբունքներն ու R-երի մոտեցումը
- Միջազգային և տեղական օրինակներ
2. Շրջանաձև տնտեսության ուսուցման և հետազոտության մեթոդաբանություն
- Ինչպես դասավանդել շրջանաձև տնտեսությունը գործնականում
- Նախագծային ուսուցման (PBL) մոտեցում
Ում համար է ձեռնարկը
- Դպրոցների և քոլեջների ուսուցիչներ
- Բուհերի դասախոսներ
- Ուսանողներ և երիտասարդ հետազոտողներ
- Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են կայուն զարգացմամբ և շրջակա միջավայրի պահպանությամբ
