Ուսանողների աշխատանքների գնահատումը հաճախ բարդ և սուբյեկտիվ գործընթաց է թվում։ Այս խնդիրը լուծելու լավագույն մեթոդը ռուբրիկների (Rubrics) կամ գնահատման չափանիշների սանդղակի կիրառումն է։
Ի՞նչ է ռուբրիկը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ
Ռուբրիկը գնահատման գործիք է, որը հստակեցնում է աշխատանքի յուրաքանչյուր բաղադրիչի համար սահմանված սպասելիքները։ Այն օգնում է.
Օբյեկտիվության ապահովմանը. դասախոսը գնահատում է ըստ նախապես սահմանված չափանիշների, այլ ոչ թե ընդհանուր տպավորության։
Թափանցիկությանը. ուսանողը նախապես գիտի, թե ինչի հիման վրա է ձևավորվելու իր գնահատականը։
Հետադարձ կապին. ռուբրիկը թույլ է տալիս հստակ ցույց տալ աշխատանքի թույլ և ուժեղ կողմերը։
Ինչպե՞ս կիրառել գնահատման սանդղակը
Գնահատումը կատարվում է աշխատանքի հիմնական բաղադրիչների վերլուծությամբ։ Օրինակ՝ հետազոտական աշխատանքի դեպքում կարող ենք նախ աշխատանքը բաժանել մասերի՝ Ներածություն, Տեսական մաս, Մեթոդաբանություն, Վերլուծություն և այլն, որից հետո
- Բաղադրիչների առանձնացում. Աշխատանքը բաժանվում է
- Միավորների սանդղակ. Յուրաքանչյուր բաղադրիչի համար սահմանվում է կատարողականի մակարդակ.
- 0 միավոր. Կատարված չէ։
- 1 միավոր. Հիմնականում կատարված չէ։
- 2 միավոր. Հիմնականում կատարված է։
- 3 միավոր. Կատարված է լիարժեք։
- Կշիռների սահմանում. Որոշ բաղադրիչներ կարող են ունենալ ավելի մեծ առավելագույն միավոր (օրինակ՝ ձևավորումն ու ներկայացումը), ինչը ընդգծում է դրանց կարևորությունը վերջնարդյունքի համար։
Գործնական օրինակ
Ստորև ներկայացված է ուսանողական աշխատանքների գնահատման ստանդարտ ռուբրիկի օրինակ, որը ներառում է 6 հիմնական չափանիշ և թույլ է տալիս առավելագույնը հավաքել 20 միավոր։
Ռուբրիկների հաշվարկման Excel ֆայլ
Որպեսզի Ձեր գնահատման գործընթացը լինի ավելի արագ և ավտոմատացված, ներբեռնե՛ք այս Excel ձևանմուշը։ Այն ծառայում է դասախոսների համար որպես պատրաստի գործիք, որտեղ ընդամենը պետք է նշել կատարողականի մակարդակը, և համակարգը ինքնաշխատ կերպով կհաշվի վերջնական միավորը։
