Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

«Ծովը մաքրող մարզակոշիկները». ինչպես են Adidas-ն ու Parley-ն օվկիանոսի պլաստիկը վերածում էկո-նորաձևության

Posted on 07/08/202507/08/2025 By Anna

Adidas-ը և Parley for the Oceans-ը միավորել են ուժերը՝ ծովային պլաստիկ թափոնները վերածելով սպորտային հագուստի և մարզակոշիկների։ Նրանց համագործակցության շնորհիվ ծովային պլաստիկ թափոնները, այդ թվում՝ «օվկիանոսի ուրվական ցանցերը», հավաքվում են և վեր են ածվում սպորտային հագուստի, մարզակոշիկների և այլ ապրանքների՝ օգտագործելով վերամշակման նորարարական տեխնոլոգիաներ։

Շրջանաձև տնտեսությունը կարևոր դեր ունի մեր մոլորակի պահպանման գործում։ Այն խթանում է ռեսուրսների խելամիտ օգտագործումը, թափոնների քանակի կրճատումը և նորարարական մոտեցումների զարգացումը։ Adidas-ի և Parley-ի համագործակցությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է համատեղել տնտեսական գործունեությունը, շուկայի պահանջները և էկոլոգիական պատասխանատվությունը։ Այս մոդելը ոչ միայն նվազեցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այլև դառնում է շարժիչ ուժ՝ ոգեշնչելով այլ կազմակերպությունների։

Ի՞նչու է այս համագործակցությունը համարվում շրջանաձև տնտեսության օրինակ

Թափոնները, մասնավորապես պոլիէթիլեն տերեֆթալատը (PET), վերամշակվում են և օգտագործվում նոր ապրանքների ստեղծման համար։ Միայն 2020 թվականին այս համագործակցության արդյունքում արտադրվել է 15 միլիոն զույգ մարզակոշիկ՝ օվկիանոսից հավաքված պլաստիկից։ Բացի այդ, ծովային միջավայրից հեռացվել է ավելի քան 7000 տոննա պլաստիկ թափոն։ Ուստի ակնհայտ է, որ սա շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված դասական շրջանաձև տնտեսության օրինակ է։

Վերամշակման պրոցեսի նկարագրությունը

Պլաստիկից դեպի հագուստ ճանապարհը միանգամից չէ բաղկացած է մի քանի փուլերից։ Ահա գործընթացի հիմնական փուլերը․

1․ Parley-ն հավաքում է օվկիանոսում և ափամերձ շրջաններում կուտակված պլաստիկ թափոնները (շշեր, ցանցեր, տուփեր)

2․ Պլաստիկ թափոնները (PET) մաքրվում են, մանրացվում, հալեցվում և վերածվում մանրաթելերի

3․ Այս մանրաթելերից ստացվում է նոր հումք, որը օգտագործվում է Adidas-ի արտադրությունում՝ մարզակոշիկներ, մարզաշապիկներ, գուլպաներ և այլ ապրանքներ արտադրելու համար։

4․ Ապրանքները ամբողջությամբ կամ մասամբ պատրաստվում են վերամշակված պլաստիկից՝ պահպանելով որակն ու գործնական կիրառելիությունը։

Օրինակը պատրաստեց ՀՊՏՀ ԳՄ֊ի “Գործարար վարչարարություն” մասնագիտության մագիստրատուրայի 1֊ին կուրսի ուսանողուհի Հայկուհի Սիմոնյանը

Այս համագործակցության մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող եք այցելել․ Adidas x Parley — Parley

Շրջանաձև տնտեսություն

Post navigation

Previous Post: Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում
Next Post: Շրջանաձև Գլազգոն և «Մատուցում՝ Գլազգոյի համար» քարոզարշավը

Համանման հրապարակումներ

Toast Ale: Գարեջուր ավելորդ հացից Շրջանաձև տնտեսություն
DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը Շրջանաձև տնտեսություն
Շրջանաձև տնտեսություն. Toyota-ն՝ որպես արդյունավետ բիզնես մոդելի օրինակ Շրջանաձև տնտեսություն
Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին Շրջանաձև տնտեսություն
VIGGA A/S․ Շրջանաձև տնտեսություն մանկական հագուստի աշխարհում Շրջանաձև տնտեսություն
Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը Շրջանաձև տնտեսություն

Վերջին հրապարակումները

  • Toast Ale: Գարեջուր ավելորդ հացից 09/09/2025
  • DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը 29/08/2025
  • Շրջանաձև տնտեսություն. Toyota-ն՝ որպես արդյունավետ բիզնես մոդելի օրինակ 28/08/2025
  • «Կրթենք և շրջանառենք» ծրագիրը՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում 27/08/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի այցը Սպիտակի պետական քոլեջ՝ «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում 27/08/2025
  • Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին 08/09/2025
  • VIGGA A/S․ Շրջանաձև տնտեսություն մանկական հագուստի աշխարհում 26/08/2025
  • Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը 20/08/2025
  • Շրջանաձև Գլազգոն և «Մատուցում՝ Գլազգոյի համար» քարոզարշավը 22/08/2025
  • «Ծովը մաքրող մարզակոշիկները». ինչպես են Adidas-ն ու Parley-ն օվկիանոսի պլաստիկը վերածում էկո-նորաձևության 07/08/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme