Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Հոդվածների մրցույթ երիտասարդների համար

Posted on 11/11/202411/11/2024 By Anna

«Ուղեցույց» կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման ՀԿ-ն հայտարարում է հոդվածների մրցույթ։

Հոդվածների մրցույթին կարող են դիմել ստեղծագործել սիրող 16-30 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բարձրաձայնել երիտասարդությանն առնչվող որևէ խնդրի մասին, խոսել այն մարտահրավերներից, որոնց բախվում է այսօրվա երիտասարդությունը կամ այն ծառայությունների մասին, որոնց կարիքը առօրյայում զգում են, սակայն իրենց համայնքում բացակայում է։ Հոդվածները կարող են առնչվել կրթության բացերին, աշխատանքի և կարիերայի հեռանկարներին, մասնագիտական և անձնային աճի հնարավորություններին, ձեռներեցության հնարավորություններին, երիտասարդների ժամանցի կազմակերպմանը և ցանկացած այլ թեմայի, որը հեղինակը՝ որպես երիտասարդ, կգտնի կարևոր։

Մրցույթի պայմաններին բավարարող հոդվածները հեղինակի կարճ կենսագրությամբ կտպագրվեն «Ուղեցույց» ՀԿ-ի պաշտոնական կայքի երիտասարդական բլոգում, ինչպես նաև կտարածվեն կազմակերպության սոցիալական հարթակներով՝ հանրության առավել լայն շրջանակին հասանելի դարձելու նպատակով։

Հոդվածի ձևաչափին ներկայացվող պահանջներն են․

Վերնագիր

Նախաբան, որտեղ կարճ  ներկայացվում է թեման և դրա կարևորությունը (100-150 բառ)

Խնդրի/մարտահրավերի նկարագրությունը, որտեղ հեղինակը ավելի մանրամասն ներկայացնում է խնդիրը/մարտահրավերը, ինչպես նաև կարող է օրինակներ բերել, պատմել թեմային առնչվող դեպքեր և այլն, 2-3 պարագրաֆ (200-300 բառ)

Հնարավոր լուծումների առաջարկներ, 2-3 պարագրաֆ (100-150 բառ)

Ամփոփում, որտեղ կարճ ամփոփվում է հոդվածը (մոտ 50 բառ)

Նյութը պետք է լինի հայերեն, հայատառ և word տարբերակով։

Հոդվածները անհրաժեշտ է ուղարկել ughecuyc.ngo@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա բաժնում նշելով՝  Հոդվածների մրցույթ։  Խնդրում ենք word ֆայլը վերնագրել հեղինակի անուն ազգանունով։

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է, սակայն պահանջներին բավարարող հոդվածները ընթացքում կհրապարակենք։

Նորություններ

Post navigation

Previous Post: Կանաչ կապեր․Կայուն զարգացման խթանումը շրջանաձև տնտեսության և համագործակցությունների միջոցով
Next Post: “Ուղեցույց” ՀԿ-ն՝ որպես LIAISE COST Action-ի դեսպան

Համանման հրապարակումներ

Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում Նորություններ
Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ Նորություններ
ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը Նորություններ
Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը Նորություններ
Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը Նորություններ
«Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է Նորություններ

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme