Շրջանաձև տնտեսությունը նոր մտածելակերպ է, որտեղ թափոնները դիտարկվում են որպես ռեսուրս, իսկ արտադրանքն ստանում է ավելի երկար կյանք։ Մեր բլոգի նպատակն է պատմել նմանատիպ հաջողված դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Որպեսզի Ձեր հոդվածը ևս հրապարակվի մեր կայքում, առաջարկում ենք հետևել այս պարզ ուղեցույցին։
1․ Վերնագիր
- Պետք է լինի կարճ և գրավիչ։
- Պետք է արտահայտի հոդվածի հիմնական գաղափարը։
- Օրինակ՝ «Պլաստիկից՝ սալիկ․ ABC կազմակերպության շրջանաձև լուծումը»։
2․ Ներածություն (3–4 նախադասություն)
- Ներկայացրե՛ք խնդիրը կամ ընդհանուր համատեքստը։
- Բացատրե՛ք, թե ինչու է թեման կարևոր։
- Մեկ նախադասությամբ կապեք թեման շրջանաձև տնտեսության հետ։
3․ Հաջողված փորձի/օրինակի նկարագրություն (4–5 նախադասություն)
- Ո՞վ է նախաձեռնության հեղինակը։
- Ի՞նչ խնդիր է այն լուծում։
- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։
4․ Արդյունքներ և ազդեցություն (4–5 նախադասություն)
- Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել։
- Ներկայացրե՛ք առնվազն մեկ կոնկրետ թիվ կամ փաստ։
- Նշե՛ք, թե ինչու է արդյունքը կարևոր։
5․ Քաղած դասեր և եզրահանգումներ (3–4 նախադասություն)
- Ի՞նչ կարող են մյուսները սովորել այս օրինակից։
- Ինչո՞ւ է սա շրջանաձև տնտեսության լավ օրինակ։
6․ Եզրակացություն և անդրադարձ (3–4 նախադասություն)
- Ինչո՞ւ է այս օրինակը ոգեշնչող։
- Ի՞նչ սովորեցիք հոդվածը պատրաստելիս։
- Ինչպե՞ս կարելի է այս գաղափարը կիրառել Հայաստանում կամ առօրյա կյանքում։
7․ Հիմնական փաստեր
- Նախաձեռնող կողմ (նշում եք, թե ով է նախաձեռնության իրականացնողը)
- Գտնվելու վայրը (որտեղ է իրականացվել նախաձեռնությունը)
- Շրջանաձև մոտեցում (վերանորոգում, վերօգտագործում, վերամշակում, վերաիմաստավորում և այլն)
Խորհուրդ։ Հոդվածը պահպանեք 700–900 բառի սահմաններում՝ կարճ պարբերություններով։ Ավելացրեք նաև 3-5 թեմատիկ լուսանկար:
Այս ձևաչափը կօգնի ապահովել, որ բոլոր հոդվածներն ունենան միասնական և ընթերցողի համար մատչելի կառուցվածք։
