Ռազմավարության ձևակերպման փուլը սկսվում է կազմակերպության առաքելությունը և տեսլականը սահմանելուց։ Կազմակերպության առաքելությունը պատասխանում է Ի՞նչ ենք մենք անում (գոյություն ունենալու պատճառը) հարցին, իսկ տեսլականը՝ Ի՞նչ ենք ուզում դառնալ հարցին։
Ի՞նչպիսին պետք է լինի կազմակերպության առաքելությունը։ Առաքելության բնութագրիչները
Առաքելությունը և տեսլականը ճիշտ սահմանելը շատ կարևոր է հետագա ռազմավարությունները ճիշտ սահմանելու համար։ Որպեսզի առաքելությունը լինի արդյունավետ, այն պետք է համապատասխանի որոշակի պահանջների և ունենա հետևյալ բնութագրիչները․
- սահմանման մեջ վերցնի լայն շրջանակ
- Կարճ (<250 բառ)
- Ոգեշնչող
- Բացահայտի կազմակերպության պրոդուկտի օգտակարությունը
- Բացահայտի, որ կազմակերպությունը սոցիալական պատասխանատվություն է կրում
- Բացահայտի, որ կազմակերպությունը պատասխանատվություն է կրում շրջակա միջավայրի նկատմամբ
- Լինի երկարատև հորիզոնի համար
- Պարունակի հետևյալ 9 բաղադրիչները
Առաքելության բաղադրիչները
Քանի որ առաքելությունը կազմակերպության ամենատեսանելի և հանրային մասն է, շատ կարևոր է որ այն արտահայտի կազմակերպության գործունեության բոլոր էական առանձնահատկությունները։ Այսպիսով կարևոր է, որ առաքելությունը սահմանված լինի ըստ հետևյալ բաղադրիչների․
| 1․ Հաճախորդները | Ովքեր են կազմակերպության հաճախորդները |
| 2․Պրոդուկտ/Ծառայություններ | Որոնք են կազմակերպության պ/ծ-երը |
| 3․ Շուկան | Որտեղ է մրցակցում կազմակերպությունը |
| 4․ Տեխնոլոգիաներ | Արդյոք կազմակերպության տեխնոլոգիաները արդի են |
| 5․ Աճ և շահութաբերություն | Արդյոք կազմակերպությունը ձգտում է աճի և ֆինանսական Կայունության |
| 6․ Փիլիոսոփայություն | Որոնք են բիզնեսի հիմնական համոզմունքները, արժեքները, ձգտումները և էթիկայի հետ կապված առաջնահերթությունները |
| 7․ Ինքնորոշում | Որն է կազմակերպության տարբերակիչ կոմպետենցիան կամ գլխավոր մրցակցային առավելությունը |
| 8․ Հանրային ընկալումը | Արդյոք կազմակերպությունը արձագանքում է սոցիալական, համայնքային և շրջակա միջավայրի խնդիրներին |
| 9․ Աշխատողների նկատմամբ վերաբերմունքը | Արդյոք կազմակերպությունը արժեվորում է իր աշխատողներին |
