Բաժին։ Շրջանաձև տնտեսություն
Այս էջում կներկայացնենք շրջանաձև տնտեսությունը, դրա սկզբունքներն ու առավելությունները, ինչպես նաև Հայաստանում և արտասահմանում դրա կիրառման հաջողված օրինակները։
Մեր նպատակն է իրազեկել հանրությանը շրջանաձև տնտեսության՝ տնտեսության կայուն զարգացման կարևորագույն ուղիներից մեկի մասին, ինչպես նաև օրինակների միջոցով մոտիվացնել բիզնեսին ու հանրությանն անցում կատարել գծային տնտեսությունից դեպի անթափոն շրջանաձև տնտեսություն։
Այս բլոգի համար օրինակները պատրաստում և մեզ են ուղարկում երիտասարդներ ու պարզապես թեմայով հետաքրքրված մարդիկ։ Եթե Դուք ևս հետաքրքիր օրինակներ ունեք, ուղարկե՛ք մեզ ucc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին, և մենք կհրապարակենք դրանք մեր բլոգում։
Այս էջը մշակվել է «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
