Ուրախ ենք հայտնել, որ CirculUP Ծրագրի շրջանակներում Ուղեցույց ՀԿ-ի կողմից առաջարկված “Educate and Circulate” ծրագիրը աչքի է ընկել շրջանաձև տնետեսության մասին իրազեկման բարձրացման իր ներուժով և ընտրվել է հանձնաժողովի կողմից՝ որպես դրամաշնորհառու։
Ծրագրի գործողությունները ենթադրում են շրջանաձև տնտեսության վերաբերյալ մի շարք աշխատարաններ մարզերի դասախոսների և ուսանողների հետ, ինչի արդյունքում նպատակ ունենք բարձրացնել ոչ միայն թիրախային լսարանի իրազեկվածությունը այս արդի և կարևոր թեմայի վերաբերյալ, այլ նաև նպաստել նրանց կողմից ստացված գիտելիքների հետագա շրջանառմանն ու տարածմանը հանրության շրջանում։ Ծրագրում գերակշռում են կրթական, հետազոտական, ինչպես նաև փափուկ հմտությունների կիրառման կարևորագույն բաղադրիչները։
Թեև Educate and Circulate ծրագրի բուն գործողությունները իրականացվելու են առաջիկա ամիսներին, նախապատրաստական աշխատանքները արդեն սկսել են։ Մարտի 22-ին մեր թիմը մասնակցել է հաշվետվությունների պատրաստման վերաբերյալ դասընթաց- խորհրդատվությանը, որի նպատակն էր ծանոթանալ ծրագրերի ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջներին։

