Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը

Posted on 03/05/202528/07/2025 By Anna

Ուղեցույց ՀԿ-ն մայիսի սկզբից մեկնարկել է նոր նախաձեռնություն․ Educate and circulate (Edu-C) ծրագիրը: Այն իրականացվում է CirculUP! ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է՝ ուսանողներին կրթելու միջոցով հանրությանը իրազեկել շրջանաձև տնտեսության մասին և զարգացնել դրա վերաբերյալ կրթական միջավայրը Հայաստանում։

Ծրագրի ընթացքում իրականացվելու են մի շարք գործողություններ, այդ թվում․ դասավանդողների համար հայալեզու ու արդի էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի մշակում , դասախոսների և ուսուցիչների վերապատրաստում, աշխատարաններ ուսանողների հետ, որոնք ընթացքում մասնակիցները ոչ միայն կստանան շրջանաձև տնտեսության վերաբերյալ կարևոր գիտելիքներ, այլև ձեռք կբերեն շրջանաձև տնտեսության մոդելները հետազոտելու, վերօգտագործման, վերամշակման, ինչպես նաև պատասխանատու սպառման հաջողված օրինակները հետազոտելու և դրանցից ուսումնական նյութեր պատրաստելու գործնական հմտություններ։

Ուսանողների կողմից պատրաստված նյութերը հրապարակվելու են Ուղեցույց ՀԿ-ի կայքում Edu-C ծրագրի համար հատուկ նպատակով բացված ենթաէջում և տարածվելու են սոցիալական հարթակներում։ Այստեղից էլ մեր ծրագրի սկզբունքը․ շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում։ Կրթում ենք, որպեսզի այնուհետև շրջանառենք այդ գիտելիքը և հասանելի դարձնենք հանրության ավելի լայն շերտերի համար։

Ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ CirculUP! ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նորություններ Tags:կայուն զարգացում, շրջանաձև տնտեսություն, Ուղեցույց ՀԿ, Կրթիր և Շրջանառիր, ԵՄ ֆինանսավորմամբ, ԵՄ ծրագրեր Հայաստանում, CirculUP ծրագիր

Post navigation

Previous Post: Ուղեցույց ՀԿ-ի կողմից մշակված «ՈւղեՑույՑ» GPT-ն արդեն հասանելի է
Next Post: Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք

Համանման հրապարակումներ

«Կրթենք և շրջանառենք» ծրագիրը՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում Նորություններ
«Ուղեցույց» ՀԿ-ի այցը Սպիտակի պետական քոլեջ՝ «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում Նորություններ
Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում Նորություններ
Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ Նորություններ
ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը Նորություններ
Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը Նորություններ

Վերջին հրապարակումները

  • Toast Ale: Գարեջուր ավելորդ հացից 09/09/2025
  • DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը 29/08/2025
  • Շրջանաձև տնտեսություն. Toyota-ն՝ որպես արդյունավետ բիզնես մոդելի օրինակ 28/08/2025
  • «Կրթենք և շրջանառենք» ծրագիրը՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում 27/08/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի այցը Սպիտակի պետական քոլեջ՝ «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում 27/08/2025
  • Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին 08/09/2025
  • VIGGA A/S․ Շրջանաձև տնտեսություն մանկական հագուստի աշխարհում 26/08/2025
  • Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը 20/08/2025
  • Շրջանաձև Գլազգոն և «Մատուցում՝ Գլազգոյի համար» քարոզարշավը 22/08/2025
  • «Ծովը մաքրող մարզակոշիկները». ինչպես են Adidas-ն ու Parley-ն օվկիանոսի պլաստիկը վերածում էկո-նորաձևության 07/08/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme