2025 թ․ մայիսի 30-ին Երևանում կայացավ Ուղեցույց ՀԿ-ի նոր ծրագրի՝ «Կրթենք և Շրջանառենք» (Educate and Circulate) պաշտոնական մեկնարկային հանդիպումը։ Ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ CirculUP! ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը ներկա էին ծրագրի հիմնական թիմը, գործընկերներ և ոլորտի փորձագետներ։ Հանդիպման ընթացքում Ուղեցույց ՀԿ նախագահ Աննա Մարտիրոսյանը ներկայացրեց ծրագրի տեսլականը և նպատակները, քննարկվեցին գործողությունների պլանը և ռազմավարությունը, մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները հետագա անելիքների հետ կապված։
«Կրթենք և Շրջանառենք» (Educate and Circulate) ծրագիրը միտված է Հայաստանում շրջակա միջավայրի պահպանման և կայունության վերաբերյալ կրթական դաշտի զարգացմանը՝ ուսումնական ռեսուրսների ստեղծման, դասավանդողների վերապատրաստման և ուսանողների ակտիվ ներգրավման միջոցով։ Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
🔹 հայալեզու էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի ստեղծում,
🔹 ուսուցիչների վերապատրաստում (TOT),
🔹 աշխատարաններ ուսանողների հետ,
🔹 ուսանողական քեյսերի մշակում և հրապարակում,
🔹 հանրային իրազեկման ֆլեշմոբեր և այլն։
Ծրագիրն ընդգրկելու է Հայաստանի առնվազն 9 մարզի ուսանողներ, ինչպես նաև Երևանը։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ: