Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Անհատական և շուկայական պահանջարկ

Posted on 14/09/202120/10/2022 By Anna

Տարբերում ենք անհատական և շուկայական պահանջարկները։ Անհատական պահանջարկը մեկ գնորդի կողմից պահանջվող ապրանքի քանակի և գնի հարաբերակցությունն է։ Ստորև ներկայացված է Սոնայի անհատական պահանջարկը շոկոլադի նկատմամբ․

Օրդինատների առանցքի վրա ներկայացված են գների տարբեր մակարդակները, իսկ աբցիսների առանցքին վրա՝ Սոնայի պահանջարկի մակարդակները։ Օրինակ շոկոլադի սալիկի գինը երբ հասնում է 300 դրամի, Սոնան հրաժարվում է ընդհանրապես գնել շոկոլադ։ Երբ գինը դառնում է 250 դրամ, Սոնան գնում է ընդամնենը 2 կգ և այլն։

Մենք խոսեցինք մեկ անհատի՝ Սոնայի անհատական պահանջարկի մասին։ Սակայն տնտեսության մեջ Սոնայի նման շատ սպառողներ կան և յուրաքանչյուրի համար կարող ենք ստանալ իրենց անհատական պահանջարկի կորերը, որոնք մեկը մյուսից կտարբերվեն։ Ենթադրենք սա էլ Դավիթի անհատական պահանջարկի կորն է․

Ինչպես տեսնում ենք Սոնայի և Դավիթի անհատական պահանջարկները իրարից շատ տարբերվում են։ Շուկայում պահանջարկ ներկայացնող բոլոր սպառողների անհատական պահանջարկները իրար հետ ձևավորում են շուկայական պահանջարկը։ Ենթադրենք տվյալ տնտեսության մեջ ապրում են միայն Սոնան և Դավիթը։ Այդ դեպքում շուկայական պահանջարկը գնի յուրաքանչյուր մակարդակի դեպքում, կկազմի Սոնայի ու Դավիթի պահանջարկների գումարը։ Օրինակ՝ 250 դրամի դեպքում Սոնան պատրաստ է գնել 2կգ շոկոլադ, իսկ Դավիթը՝ 0,5կգ։ Դա նշանակում է, որ շոկոլադի կիլոգրամը 250 դրամ դառնալու դեպքում շուկայական պահանջարկը կկազմի 2+0,5 =2.5 կգ։ Այս կերպ մենք կարող ենք ստանալ նաև շուկայական պահանջարկի կորը։

Տնտեսագիտություն

Post navigation

Previous Post: Պահանջարկի վրա ազդող գործոնները
Next Post: Պահանջարկը և պահանջարկի օրենքը

Համանման հրապարակումներ

Պահանջարկը և պահանջարկի օրենքը Տնտեսագիտություն
Պահանջարկի վրա ազդող գործոնները Տնտեսագիտություն
Առաջարկը և առաջարկի օրենքը Տնտեսագիտություն
Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները Տնտեսագիտություն
Շուկայի հավասարակշռություն Տնտեսագիտություն

Վերջին հրապարակումները

  • Algramo․ խելացի տարաներ բազմակի օգտագործման և պլաստիկի նվազեցման համար 14/10/2025
  • Yan An Tang․ կոսմետիկ շշերի հավաքում և վերամշակում թվային հարթակի միջոցով 14/10/2025
  • Սնունդ առանց պլաստիկի․ Apeel-ի նորարարական լուծումը 14/10/2025
  • H&M Garment Collection․ հագուստին «երկրորդ կյանք» տալու գլոբալ նախաձեռնություն 06/10/2025
  • Եվրոպական առաջատար փորձ․ Renault Group-ի Refactory մոդելի հաջողությունը 14/10/2025
  • Թափոններից մինչև խնայողություն․ Philips Circular Lighting-ի ազդեցությունը շրջակա միջավայրի և բիզնեսի վրա 06/10/2025
  • Աղբից արժեք․ Կապանում պլաստիկը դառնում է շինանյութ 06/10/2025
  • Ինչպես է Waste Reward System-ը ձևավորում պատասխանատու վարքագիծ Հայաստանում 06/10/2025
  • Կայունության և արդարության ուղին․ Fairphone 06/10/2025
  • Զրո թափոն շարժման գլոբալ օրինակ․ Kamikatsu գյուղի փորձը 06/10/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme