Ամեն տարի աշխարհում արտադրվում է շուրջ 2 միլիարդ ջինս, որոնցից շատերը մի քանի տարվա ընթացքում դառնում են թափոն։ Հոլանդական MUD Jeans ընկերությունը որոշեց փոխել այդ իրավիճակը՝ առաջարկելով նոր մոդել՝ «վարձակալիր ջինսը»։
Այս համակարգով հաճախորդը կարող է ջինսը կրել որոշ ժամանակ, ապա վերադարձնել այն ընկերությանը։ Հին ջինսերը մանրացվում են, և ստացված բամբակը օգտագործվում է նոր ջինսերի արտադրության մեջ։ Բացի այդ, արտադրությունը կատարվում է առանց քիմիական ներկերի և նվազագույն ջրային սպառմամբ։
Ըստ ընկերության տվյալների՝ մեկ MUD ջինսի արտադրությունը պահանջում է 92% պակաս ջուր, քան ավանդական մեթոդով։ 2023 թ․ միայն վերամշակվել է շուրջ 20 տոննա բամբակ՝ կանխելով հազարավոր ջինսերի թափոն դառնալը։

Այս մոտեցումը ցույց է տալիս, որ հագուստը կարող է դառնալ շրջանառվող ռեսուրս, այլ ոչ թե կարճատև օգտագործման ապրանք։ Օրինակն ապացուցում է, որ սպառողը կարող է լինել ոչ թե միայն գնորդ, այլ նաև շրջակա միջավայրի պահպանման մասնակից։
Հայաստանում նույնպես հնարավոր է կիրառել նման մոդել՝ հին հագուստների հավաքման, վերամշակման և նոր ապրանքների ստեղծման միջոցով՝ կրճատելով տեքստիլ թափոնները և խթանելով էկո-մտածողություն։/
Հոդվածը պատրաստեցին Արարատի տարածաշրջանային քոլեջի ուսանողներ Կարինե Անտոնյանը, Անահիտ Վարդանյանը, Միլենա Այվազյանը և Արփինե Հովակիմյանը։
