Հնդկաստանի Արակու հովտի փոքր գյուղացիական տնտեսությունները բախվել են հողի բերքատվության (հագեցվածության) նվազման, քիմիական պարարտանյութերի բարձր գների և ցածր եկամուտների խնդիրներին։ Ելնելով այս մարտահրավերներից Naandi հիմնադրամը նախաձեռնել է ծրագրեր, որոնք միավորում են օրգանական թափոնների վերամշակումը, խառը (միատեսակ) այգեգործությունը և ծառատնկումը՝ ինտեգրված (միացյալ) շրջանաձև մոդել ստեղծելու համար։



Նախագծի շրջանակում գյուղացիները սկսել են իրենց և հարակից ֆերմաների կողմից ստացված օրգանական թափոնները վերածել պարարտանյութերի։ Այնուհետև այդ պարարտանյութն օգտագործվում է սուրճի և այլ մշակաբույսերի այգիներում, որտեղ միաժամանակ տնկվում են նաև տեղական ծառեր՝ ստանալով երկու արդյունք՝ բերք և ծառեր։ Այս մոտեցությունն օգնել է բարձրացնել հողի բերքատվությունը, նվազեցնել քիմիական պարարտանյութերի ծախսերը և բարելավել գյուղացու եկամուտը։ Միաժամանակ, ընդլայնվել է ծառատնկման նշանակությունը և էկոհամակարգի կայունությունը։
Այս փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում շրջանաձև լուծումները կարող են հաջողությամբ կիրառվել նույնիսկ փոքրածավալ տնտեսություններում։
Հոդվածը պատրաստեցին Արարատի տարածաշրջանային քոլեջի ուսանողներ Քնարիկ Վարդանյանը, Տաթև Ասատրյանը, Անի Բաբախանյան
