Կրթիր և շրջանառիր/ Educate and Circulate (Edu-Circle) ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ աջակցությամբ CirculUP! ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագիրը, որը մեկնարկել է 2025 թ․ մայիսի սկզբից նպատակ ունի դասախոսների/ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական նյութերի մշակման և ուսանողների ներգրավման միջոցով բարձրացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ իրազեկվածությունը։
Ծրագրի ընթացքում իրականացվելու են մի շարք գործողություններ, այդ թվում․ դասավանդողների համար հայալեզու ու արդի էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի մշակում , դասախոսների և ուսուցիչների վերապատրաստում, աշխատարաններ ուսանողների հետ, որոնք ընթացքում մասնակիցները ոչ միայն կստանան շրջանաձև տնտեսության վերաբերյալ կարևոր գիտելիքներ, այլև ձեռք կբերեն շրջանաձև տնտեսության մոդելները հետազոտելու, վերօգտագործման, վերամշակման, ինչպես նաև պատասխանատու սպառման հաջողված օրինակները հետազոտելու և դրանցից ուսումնական նյութեր պատրաստելու գործնական հմտություններ։
Ուսանողների կողմից պատրաստված նյութերը հրապարակվելու են Ուղեցույց ՀԿ-ի կայքում Educircle ծրագրի համար հատուկ նպատակով բացված ենթաէջում և տարածվելու են սոցիալական հարթակներում։ Այստեղից էլ մեր ծրագրի սկզբունքը․ շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում։ Կրթում ենք, որպեսզի այնուհետև շրջանառենք այդ գիտելիքը և հասանելի դարձնենք հանրության ավելի լայն շերտերի համար։
