SWOT մատրիցան ներքին և արտաքին գործոնների համապատասխանեցման գործիք է, որը օգնում է զարգացնել 4 տեսակի ռազմավարություններ․
SO (ուժեղ կողմեր+հնարավորություններ), որի դեպքում հենվելով կազմակերպության ներքին ուժեղ կողմերի վրա օգտագործում են արտաքին հնարավորությունները։ Դիտարկենք հետևյալ օրինակը վարսավիրանոցի համար։
| Ներքին գործոնը | Արտաքին գործոնը | Ընտրված ռազմավարություն | 
|---|---|---|
| Չօգտագործվող սեփական տարածք (ներքին ուժեղ կողմ) | Դաջվածքների նկատմամբ պահանջարկի աճ | Առաջարկել դաջվածքի ծառայություններ չօգտագործվող տարածքում | 
WO (թույլ կողմեր + հնարավորություններ)։ Այս ռազմավարության դեպքում կազմակերպությունը օգտագործում է ստեղծված հնարավորությունները առկա թույլ կողմերը վերացնելու համար։ Դիտարկենք հետևյալ օրինակը հիվանդանոցի համար։
| Ներքին գործոնը | Արտաքին գործոնը | Ընտրված ռազմավարություն | 
|---|---|---|
| Չի տիրապետում բուժման նոր տեխնոլոգիային | Նոր տեխնոլոգիայով բուժման նկատմամբ պահանջարկը աճել է 30%-ով | Հրավիրել նոր մեթոդներով բուժում իրականացնող մասնագետների | 
ST (ուժեղ կողմեր + սպառնալիքներ)։ Այս ռազմավարությունը օգտագործում է կազմակերպության ուժեղ կողմերը, որպեսզի խուսափի կամ նվազեցնի արտաքին սպառնալիքները։ Օրինակ՝
| Ներքին գործոնը | Արտաքին գործոնը | Ընտրված ռազմավարություն | 
|---|---|---|
| Ունի հետազոտական ներուժ (R&D) | Քաղաքում կրճատվել է երիտասարդների թիվը | Զարգացնել նոր պրոդուկտներ ծերերի համար | 
WT (թույլ կողմեր +սպառնալիքներ)։ Այս ռազմավարությունը պաշտպանողական է իր բնույթով։ Կազմակերպությունը պետք է փորձի նվազեցնի թույլ կողմերը և արտաքին սպառնալիքները միաժամանակ։
| Ներքին գործոնը | Արտաքին գործոնը | Ընտրված ռազմավարություն | 
|---|---|---|
| Աշխատակիցների բավարարվածության ցածր մակարդակ | Մրցակից կազմակերպություններում աշխատավարձի բարձրացում | Վերանայել աշխատավարձերը և ներդնել բոնուսային համակարգ | 
Այսպիսով SWOT վերլուծությունը ստանալու համար անհրաժեշտ է նախ ցուցակագրել կազմակերպոթյան ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները և այնուհետև գեներացնել այլընտրանքային SO, WO, ST և WT ռազմավարություններ։ Այս բոլոր քայլերի արդյունքում SWOT մատրիցան ստանում է հետևյալ տեսքը․
| Ուժեղ կողմեր | Թույլ կողմեր | |
| Հնարավորություններ | SO | WO | 
| Սպառնալիքներ | ST | WT | 
