Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Terracycle-ը վերացնում է “թափոն” հասկացությունը

Posted on 03/12/202403/12/2024 By Anna

Կազմակերպության մասին

TerraCycle-ը հիմադրվել է 2001թվականին։ Այն օրգանական թափոնների վերամշակման ամերիկյան ընկերություն է։ TerraCycle-ի նպատակն է գծային տնտեսությունից աշխարհը տեղափոխել շրջանաձև տնտեսության ՝ թափոնների վերաօգտագործման, վերանորոգման և վերամշակման միջոցով։ Կազմակերպության առաքելությունն է “Eliminating the Idea of Waste”, այսիքն՝ “Թափոնի հասկացության վերացում”։

Շրջանաձև տնտեսության մասին

TerraCycle-ի առաջնային նպատակն այն է, որ արտադրողներն իրենց արտադրանքը նախագծեն  այնպես, որ դրանք հնարավոր լինի վերամշակել տեղում։ TerraCycle-ը տարբեր նյութերի դեպքում վերամշակումը կատարում է տաբեր կերպ։Պլաստիկը բաժանում են ըստ քանակների, հալեցվում և վերածվում գնդիկների, որոնք կարող են ձևավորվել և օգտագործվել այլ ապրանքների արտադրության մեջ։ Մետաղները առանձնացվում են ըստ տեսակի և ձուլվում են ձուլակտորների ՝ բազմակի օգտագործման համար։ Ապակին մանրացվում և հալեցվում է՝ նոր ապակե արտադրանքներում օգտագործելու համար։ Օրգանական նյութերը պահեստավորվում են կամ օգտագործվում են արդյունաբերական և առևտրային պարարտանյութերում։

Ի թիվս բազմաթիվ հաճախորդների TerraCycle-ի հետ համագործակցում է նաև Unilever ընկերությունը: 2019 թվականին այն, ձեռք բերելով հումքը TerraCycle-ից, արտադրել է  էկոլոգիապես մաքուր Signal ապրանքանիշի ատամի խոզանակը։ Signal-ը պատրաստված է սննդային պլաստիկից և բամբուկից, որի առավելություններն են՝ առանց պլաստիկի տուփ, քիչ պլաստիկից թեթև դիզայն և լիովին վերամշակված պլաստիկե բռնակ։ Այն 100% վերամշակելի է և  օգտագործելուց հետո աշխարհի ցանկացած կետից սպառողները դրանք կարող են վերադարձնել TerraCycle ընկերությանը։


Տեղեկատվության աղբյուրը՝ www.terracycle.com

Օրինակը պատրաստեց Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Բաղդասարյանը

Շրջանաձև տնտեսություն

Post navigation

Previous Post: Ի՞նչ է ստանում Zero Waste Energy Development Company-ին սննդի թափոններից
Next Post: IKEA-ի ռազմավարությունը շրջանաձև տնտեսության ոլորտում

Համանման հրապարակումներ

IKEA-ի ռազմավարությունը շրջանաձև տնտեսության ոլորտում Շրջանաձև տնտեսություն
Ի՞նչ է ստանում Zero Waste Energy Development Company-ին սննդի թափոններից Շրջանաձև տնտեսություն
Պլաստիկ շշերից՝ բարձրորակ թելեր։ Repreve-ի օրինակը Շրջանաձև տնտեսություն
Կենսագազի գործարաններ՝ օրգանական թափոնների վերամշակման համար Շրջանաձև տնտեսություն
Շրջանաձև տնտեսության R-երի մոտեցումը Շրջանաձև տնտեսություն
Գծային և շրջանաձև տնտեսություն Շրջանաձև տնտեսություն

Վերջին հրապարակումները

  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025
  • Կայացել է ECO4ALL-ի Սպառողների պաշտպանություն՝ նվազեցման, վերօգտագործման և վերանորոգման միջոցով թեմայով գիտաժողովը 19/05/2025
  • Կարծրատիպերից դեպի միասնություն 11/05/2025
  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme