Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form
ռազմավարական կառավարում

Ռազմավարական կառավարման էությունը

Posted on 20/10/202205/05/2023 By Anna 1 Comment on Ռազմավարական կառավարման էությունը
Ինչ է ռազմավարական կառավարումը

Ռազմավարական կառավարումը կազմակերպության որոշումների ձևակերպման, իրականացման և գնահատման վերաբերյալ արվեստ և գիտություն է միաժամանակ։ Ռազմավարական կառավարման մեջ որոշումները միջֆունկցիոնալ են, այսինքն այն ինտեգրում է կազմակերպության ֆունկցիոնալ ստորաբաժանումները (մարքեթինգ, ֆինանսներ, արտադրություն և այլն)։
Երբեմն ռազմավարական կառավարում և ռազմավարական պլանավորում տերմինները օգտագործվում են որպես հոմանիշներ։
Բիզնեսի աշխարհում, առավել հաճախ օգտագործվում է ռազմավարական պլանավորում տերմինը, իսկ ակադեմիական միջավայրին ավելի բնորոշ է ռազմավարական կառավարում եզրույթը։

Ռազմավարական կառավարման փուլերը

Ռազմավարական կառավարումը իրականացվում է հետևյալ փուլերով․

1․ Ռազմավարության ձևակերպման փուլ: Այս փուլում իրականացվում են հետևյալ քայլերը․

  • Մշակվում է կազմակերպության առաքելությունը և տեսլականը
  • Իրականացվում է կազմակերպության արտաքին միջավայրի գնահատում
  • Իրականացվում է կազմակերպության ներքին միջավայրի գնահատում
  • Առաջադրվում են երկարաժամկետ նպատակները
  • Գեներացվում են այլընտրանքային ռազմավարություններ
  • Ընտրվում է և ձևակերպվում է ցանկալի ռազմավարությունը

2․ Ռազմավարության իրագործման փուլ։ Այս փուլի ընթացքում իրականացվում են նախորդ փուլում ընտրված ռազմավարությամբ նախատեսվող քայլերը։

3․ Ռազմավարության գնահատում։ Այս փուլի ընթացքում իրականացվում է կազմակերպության գործունեության չափում և իրականացված ռազմավարության արդյունավետության գնահատում։

Ռազմավարական կառավարում Tags:կառավարում, ռազմավարական կառավարում, ռազմավարական պլանավորում, ռազմավարական կառավարման փուլերը, մենեջմենթ

Post navigation

Previous Post: Կրթության ոլորտին վերաբերող կանխատեսումները
Next Post: Բիզնեսի առաքելությունը և տեսլականը

Համանման հրապարակումներ

Առաքելության և տեսլականի օրինակներ Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Կազմակերպության մրցակցային պրոֆիլի մատրիցան Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում SWOT մարտրիցա Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում Այլընտրանքների վերլուծությունը և ռազմավարության ընտրությունը Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 3. Դիվերսիֆիկացիայի ռազմավարություն Ռազմավարական կառավարում
ռազմավարական կառավարում 2․ Ինտենսիվ ռազմավարություն Ռազմավարական կառավարում

Comment (1) on “Ռազմավարական կառավարման էությունը”

  1. Small Business says:
    23/10/2022 at 23:22

    Ռազմավարական կառավարում

    Reply

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme